Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից հինգ օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել՝ ինչ է այն նշանակում։ «Ազատությանը», սակայն, որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ընթացող բանակցություններից։

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։ Արդյոք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ում տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

Պաշտոնական Մոսկվան ու Երևանը տարբեր տեղեկություններ հրապարակեցին մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացած փոխվարչապետեր Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպումից հետո։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

Հարցերը միայն ավելացան Լավրովի՝ նախորդ շաբաթ Երևանում հնչեցրած հայտարարությունից հետո, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող։ Ռուսաստանի արտգործնախարարը մանրամասներ չնշեց։

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», – Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հայ–ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից

«Ազատություն»-ը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել՝ արդյո՞ք նույն ռեժիմն է գործելու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան ու Ռուսաստան գնացող ուղիների դեպքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով