Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

Նախօրեին «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այդպես էլ չի կարողացել հասնել Արցախ, քանի որ Լաչինի հատվածում ռուս խաղաղապահներն արգելել են առաջ գնալ։ «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է, որ ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները իրենց վրա պահած, թույլ չեն տվել մտնել Արցախ։ «Ասում էին՝ եթե ՀՀ-ում կա ղեկավարություն, ուրեմն պետք է իմանայիք, որ Արցախ չեք կարող մտնել: Եթե ուզում եք Արցախ գնալ, բերեք ռուսական ղեկավարության թույլտվությունը»,-հաղորդում է Ժիրայր Ոսկանյանը:

Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ կա խնդիր, և կողմերի միջև պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի, և այսպիսի դեպքերը բացառվեն։

Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

«Սա կարող ենք դիտարկել ռուսական կողմի կամայական որոշում, բայց մյուս կողմից եթե հարցը կարգավորված չէ, իրենք վարվում են այնպես, ինչպես նպատակահարմար են գտնում։ Իհարկե, այստեղ որևէ հիմք չկա լրագրողի մուտքն արգելելու, քանի որ որևէ փաստաթղթում չի ասվել, որ լրագրողը չի կարող գնալ Արցախ: Այս առումով, ռուսների մեկնաբանությունը կարծում եմ կամայական է և անհիմն: Ավելին՝ այս հարցը նաև պետք է կարգավորվի եռակողմ համաձայնագրի ներքո, առհասարակ եռակողմ հայտարարությունը բազմաթիվ բաց կողմեր ունի, և կարծում եմ՝ լրացուցիչ բանակցությունների կարիք կա այստեղ, որ նման խնդիրներ չառաջանան։ Առհասարակ Արցախ լրագրողների մուտքը պետք է անարգել լինի, և եթե դրա համար ինչ-որ գործողություններ է պետք նախատեսել, կարելի է նախատեսել, բայց թույլ չտալ մուտք գործել, կարծում եմ, անթույլատրելի է»,-ընդգծեց Մելիքյանը:

Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ընդհանրապես ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները սահմանող որևէ իրավական նորմ չունեն, որը հասկանալի, ճանաչելի, ընկալելի լինի աշխարհի համար։ «Իմ համոզմամբ՝ նույն Արցախի բնակիչները, և ընդհանրապես որևէ մեկը տեղյակ չէ, թե խաղաղապահների վարքագիծը, գործողություններն ինչ իրավական նորմերով են սահմանվում։ Այնպես որ, սա նպատակ ունի Լեռնային Ղարաբաղը ամբողջական փակ տարածք ձևակերպելու, աշխարհի հետ հաղորդակցությունը սահմանափակելու: Ոչ միայն լրագրողների, այլ նաև մենք տեսնում ենք, որ քաղաքական տարբեր գործիչների մուտքը Արցախ արգելվում է։ Հասկանալի չէ, թե ինչ սկզբունքների կամ ինչ չափանիշների հիման վրա են թույլատրում կամ մերժում։ Հայտնի չէ, թե ինչ չափանիշների հիման վրա են այդ որոշումները կայացվում։ Իսկ լրագրողների մուտքի արգելքը որևէ չափորոշիչից դուրս է, քանի որ ուզում են ԼՂ իրավիճակի մասին աշխարհը տեղեկություններ չունենա, ուզում են Արցախը դարձնել փակ զոնա: Ուրիշ բան ակնկալել չէր էլ կարելի, բայց այստեղ հարցը պետք է ուղղվի ՀՀ իշխանություններին, այդ հարցը նրանք պետք է բարձրացնեն։ Ըստ էության՝ այդ եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկը Հայաստանն է և հանձինս ՀՀ իշխանությունների՝ այդ հարցը պետք է քննարկվի, թե ի վերջո ամբողջովի՞ն է հանձնվում ազատ տեղաշարժի իրավունքի իրականացումը ռուսական կողմի հայեցողությանը»,-հայտարարեց նա:

Ուրիշ բան ռուսներից ակնկալել չէր էլ կարելի. աշխարհը պետք է տեղեկացված լինի այս իրավիճակի մասին

Սաքունցի խոսքով՝ այս խնդրի հասցեատերը ՀՀ իշխանությունն է, քանի որ նա է ստորագրել եռակողմ համաձայնությունը. «Իհարկե, Ադրբեջանը շահագրգիռ չէ, քանի որ Ադրբեջանի ռեժիմը նույնիսկ իր տարածքում լրագրողների հետ կապված խնդիրներ է ստեղծում, ուր մնաց թե մեկ այլ տեղ: Ուստի հանձինս ԼՂ տարածքում լրագրողների գործունեության աշխարհը պետք է տեղեկացված լինի իրավիճակի մասին: Ուրիշ ով, եթե ոչ հայկական կողմը պետք է այս հարցը բարձրացնի»,-ընդգծեց Սաքունցը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով