Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն․ Իշխան Սաղաթելյանի կարևոր գրառումը

Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն․ Իշխան Սաղաթելյանի կարևոր գրառումը

Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն․ Իշխան Սաղաթելյանի կարևոր գրառումը

Առաջին օրվանից ասել ենք, որ մենք այս շարժման, և՛ զինվորն ենք, և՛ առաջամարտիկը, ամբողջական պատասխանատվություն ենք կրում այս գործընթացների համար և այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Ես պատասխանատու եմ ամեն օր այս հրապարակ եկող 86-ամյա Գուրգեն Մելիքյանի առջև։ Ամեն անգամ, երբ նայում եմ նրա աչքերին, տեսնում նրա պայքարը: Իհարկե պատասխանատու եմ նրա առջև։ Դրանից մեծ պատասխանատվություն չկա։

Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն․ Իշխան Սաղաթելյանի կարևոր գրառումը

Պատասխանատու եմ մեր նահատակ հերոսների ծնողների առջև։ Պատասխանատու եմ երիտասարդների առջև, ում ընկերներն այսօր բանտերում են, բայց նրանք աննկուն պայքարում են։ Սրանից ավելի մեծ պատասխանատվություն չկա։ Բայց ամենակարևորը՝ պատասխանատու եմ մեր զավակների ու սերունդների առջև։

Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն․ Իշխան Սաղաթելյանի կարևոր գրառումը

Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն։ Պատասխանատուն ես եմ, այս հարթակում կանգնած մարդիկ են։ Մենք այդ պատասխանատվությունը ծայրից ծայր հասկանում ենք ու այդ պատասխանատվությունն է մեզ բերել հրապարակ»,-նշել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով