Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի

Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի

Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի

Աշոտյանի լայվում հնչեցրած թեզերի մասով մի երկու բան մտքովս անցավ. Իհարկե, ինձ համար էդպես էլ անհայտ մնաց, թե ո՞նց եղավ, որ Սերժին մերժեցին, բայց Քոչարյանին դատեցին, կամ ինչպե՞ս ստացվեց, որ միտինգների ժամանակ բոլորը պայքարեցին, բայց միայն դաշնակները նստեցին (իրականում պետք է ոչ մեկն էլ չնստեր), բայց էն, որ Աշոտյանն ասում է՝ «Ասենք թե ՀՀԿ-ն դուրս եկավ պայքարից, մենակ ձգելո՞ւ եք», դա ճիշտ է ասում։

Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի

Մի մոռացեք, որ Էդգար Ղազարյանի մինի հանրահավաքից սկսած՝ կինչև «Դիմադրության շարժման» երթեր ու միտինգներ, մշտական մասնակիցների մի զգալի մասը, եթե չասեմ՝ հալալ կեսը ապահովում էր ՀՀԿ-ն՝ իր երիտթևով, համակիրներով, աջակիցներով և նախկին ու ներկա պատգամավորներով։

Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի

Մի համեստ կարծիք էլ Նիկոլին բերելու հարցում հավանական մեղավորների մասով։ Թե ով բերեց Նիկոլին կամ ով թողեց, որ գա իշխանության, արդյոք էդտեղ ավելի շատ Սե՞րժն էր մեղավոր, Կարե՞նը, թե՞ Սերժի փեսեքից էն մյուսը (էն լավ փեսեն չէ՝ էն Բալշոյ տեատռի սցենարիստը), կամ ով ում ինադու և ով ում քցելու հաշվին արդյունքում քցեց մի ամբողջ ժողովրդի՝ էդ հարցերը թող բրիտանացի գիտնականները մի օր հետազոտեն ու պարզեն՝ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, բայց էն, թե ով ջուր հասցրեց նիկոլենց և ով վերջում քվեարկեց Նիկոլի օգտին կամ ով չքվեարկեց պատեհ պահի ՀՀԿ-ի բերած նախագծերի օգտին՝ իբր վախենալով ժողովրդի ցասումից, այ նրանց անունները շատ լավ հայտնի են, ԱԺ կայքի արձանագրությունների բաժնում էլ՝ անուն առ անուն ֆիքսված։ Ընկեր Իշխանս վկա՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ականջը կանչի։

Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի

Ու հիմա, էսքանից հետո էլի եկել իրար եք մեղադրում, որ ի՞նչ լինի։ Ինչպես տատս կասեր՝ բա մենք դրա՞ համար ենք հվաքվել, չէ՞ Ազատիչ։

 

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով