Չերչիլի ամենահայտնի լուսանկարի հայկական արմատները. «Մռնչացող Առյուծ»-ը

Չերչիլի ամենահայտնի լուսանկարի հայկական արմատները. «Մռնչացող Առյուծ»-ը

Չերչիլի ամենահայտնի լուսանկարի հայկական արմատները. "Մռնչացող Առյուծ"-ը

Այս լուսանկարը արվել է 1941թ. Օտտավայում: Այն համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ տպագրված և տարածված լուսանկարներից մեկը: Ֆոտոյի հեղինակն է կանադահայ լուսանկարիչ ը:
Յուսուֆ Քարշի ընտանիքը Օսմանյան կայսրության Մարդին քաղաքից էր: Յուսուֆը 14 տարեկան էր, երբ Ցեղասպանության տարիներին նրանք հրաշքով հաջողացնում են տեղափոխվել Հալեպ, սակայն ճանապարհին սովից մահանում է իր քույրը: Շուտով այստեղից պատանի Յուսուֆին ուղարկում են Կանադա՝ նոր կյանք սկսելու համար:

Չերչիլի ամենահայտնի լուսանկարի հայկական արմատները. "Մռնչացող Առյուծ"-ը

Սակայն վերադառնանք լեգենդար նկարին: «Ժամանակի դեմքերը» իր գրքում Քարշը գրում է.
«Կանադական պառլամենտի առջև ելույթ ունենալուց հետո Չերչիլը պետք է անցներ Խոսնակի սրահ, որտեղ ես պատրաստ տեղադրել էի իմ ֆոտոխցիկը: Ընդամենը երկու րոպե ունեի նկարը անելու համար: Երկու րոպե, որ յուրահատուկ ձևով հավերժացնեի մի մարդու, ում մասին արդեն գրքերի մի աբողջ գրադարան է գրվել, ում լուսանկարել են աշխարհի լավագույն լուսանկարիչներն ու պարբերականները»։

Չերչիլի ամենահայտնի լուսանկարի հայկական արմատները. "Մռնչացող Առյուծ"-ը

Չերչիլը չգիտեր, որ պետք է լուսանկարվեր: Ֆոտոխցիկի կողքին Յուսուֆին տեսնելիս նա մի պահ քայլը դանդաղեցնում է, վառում է իր անփոխարինելի սիգարներից մեկը և սկսում հետ-հետ գնալ:
«Չերչիլի սիգարը ինչպես միշտ իրենից անպակաս էր։ Ես մեկնեցի նրան մոխրամանը, բայց նա տեղից չշարժվեց։ Ետ գնացի, որ ստուգեմ ֆոտոխցիկը: Ես սպասում էի։ Նա շարունակում էր ծամծմելով ծխել սիգարը. ես սպասում էի։ Հետո ես քայլ արեցի դեպի իրեն, և առանց թույլատվություն հարցնելու, սակայն ամենայն հարգանքով ասացի. «Ներեցեք ինձ, սըր» և կտրուկ շարժումով սիգարը նրա բերանից հանեցի։ Մինչ ես հասցրեցի վերադառնալ ֆոտոխցիկի մոտ, Չերչիլը այնքան էր զայրացել, որ կարծես պատրաստ էր ինձ ոչնչացնել։ Հենց այդ պահին լուսանկարեցի նրան»։

Չերչիլի ամենահայտնի լուսանկարի հայկական արմատները. "Մռնչացող Առյուծ"-ը

Այսպիսի հնարքով Քարշը կարողացավ մեծ քաղաքական գործչից մի ֆանաստիկ դիրք և դեմքի արտահայտություն կորզել։
Այս լուսանկարը նաև հրաշալի ձևով պատկերում է Չերչիլի և Մեծ Բրիտանիայի անհնազանդությունն ու խրոխտությունը՝ ժամանակի ծանրագույն մարտահրավերներին ի պատասխան։
Հետագայում Չերչիլը կասի Քարշին. «Դուք նույնիսկ մռնչացող առյուծին կարող եք ստիպել անշարժ մնալ ֆոտոխցիկի առջև»։
Այս պատճառով էլ Յուսուֆ Քարշը հետագայում այն նկարը կոչում է «Մռնչացող Առյուծ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով