Պահեստազորային շարքային զինծառայող է կալանավորվել․ ՀՀ ՔԿ-ն հայտնում է

Պահեստազորային շարքային զինծառայող է կալանավորվել․ ՀՀ ՔԿ-ն հայտնում է

Պահեստազորային շարքային զինծառայող է կալանավորվել․ ՀՀ ՔԿ-ն հայտնում է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի ս պանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Պահեստազորային շարքային զինծառայող է կալանավորվել․ ՀՀ ՔԿ-ն հայտնում է

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ի նքնաձիգից կ րակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մ ահացու հ րազենային վ նասվածք, ինչից հետո կ րակել էր նաև իր ոտքին` պատճառելով հ րազենային վ իրավորում:

Պահեստազորային շարքային զինծառայող է կալանավորվել․ ՀՀ ՔԿ-ն հայտնում է

Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends