Պատմություն, որ կստիպի Ձեզ շատ բաների մասին մտածել

Պատմություն, որ կստիպի Ձեզ շատ բաների մասին մտածել

Պատմություն, որ կստիպի Ձեզ շատ բաների մասին մտածել

Վախկոտ առյուծը
Այս պատմությունը սկսվում է աֆրիկյան անապատում, որտեղ հսկա և ուժեղ մի առյուծ ետ էր մնացել փրայդից: Արդեն մի քանի օր է ինչ առյուծը թափառում էր անապատով մեկ և ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իր ընկերներին: Նա քաղցած էր, ծարավ և վախեցած, քանի որ լրիվ մեն մենակ էր:

Վերջապես առյուծը աչքի ծայրով տեսավ թե ինչպես է հեռվում պայլում մի լճակ: Նա ինչքան ուժ ուներ վազեց լճակի կողմը: Նա մեռնում էր ծարավից, ուզում էր գոնե մի կում անել կենսական այդ բարիքից: Միայն թե, երբ նա արդեն հասնում էր լճակին, տեսավ հսկա մի առյուծի արտացոլանք ջրի երեսին: Եվ առյուծը որոշեց. «Այս լճակն արդեն տեր ունի, և հազիվ թե նա կցանկանա կիսվել իր ջրով»:

Պատմություն, որ կստիպի Ձեզ շատ բաների մասին մտածել

Ամբողջ գիշեր առյուծը մնաց հեռվում կանգնած՝ վախենալով մոտենալ ջրին: Նա շատ թույլ էր, որպեսզի կարողանար պատասխան հարված տալ՝ եթե կարիքը լիներ: Եվ այսպես անցկացրեց ողջ գիշերը՝ երկար մտածմունքների և անիմաստ տանջանքների մեջ: Անցավ ևս մեկ օր, որի ընթացքում արևը դաժանորեն խանձում էր առյուծի կաշին:

Ծարավն արդեն անտանելի էր դառնում, և նա որոշեց ռիսկի դիմել: Առյուծը այլևս չէր դիմանում: Նա զգուշորեն մոտեցավ լճակին, և հենց հասավ ափի մոտ՝ նորից տեսավ մյուս առյուծին: Բայց նա այնքան ծարավ էր, որ այլևս միևնույն էր:

Պատմություն, որ կստիպի Ձեզ շատ բաների մասին մտածել

Նա գլուխը իջեցրեց դեպի ջուրը և արեց առաջին կումը: Եվ հենց այդ նույն վարկյանին մյուս առյուծը անհետացավ ջրի մեջ:Իրականում այդ սարսափելի առյուծը, որից նա այդքան վախենում էր, ընդհամենը իր արտացոլանքն էր: Այդպիսինն են մեր վախերը. բավական է, որ մենք դուրս գանք նրանց հետ դեմ դիմաց՝ միանգամից անհետանում են առանց հետքի:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով