Պեգովը Ալիևին հակադարձել է և պատմել մանրամասներ Շուշիի գրավումից․ Տեսանյութ
WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը լայնածավալ տեսաուղերձով անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին, Շուշիում տեղի ունեցած դիմակայությանը և դրանից հետո տեղի ունեցածին:
«Գիտեմ, վստահ եմ, ապացույցներ ունեմ, որ նույնիսկ համաձայնագրի (համատեղ հայտարարության – խմբ.) կնքման պահին, Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ, որին այդքան պատրաստվում էին պաշտոնական Բաքուն և Ալիևը», հայտարարությունները, «թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», իրականությանը չեն համապատասխանում: Սա բացարձակ ճշմարտություն է:
Շուշիում գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները»,- հայտարարել է ռուս լրագրողը՝ հավելելով, որ իր տվյալներով՝ խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 200 հոգու մասին է, որոնք անգամ նոյեմբերի 9-ի գիշերը պատրաստ են եղել առաջ շարժվել և գ րոհել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: