Պեսկովը խոսել է Խերսոնից նահանջի մասին

Պեսկովը խոսել է Խերսոնից նահանջի մասին

Պեսկովը խոսել է Խերսոնից նահանջի մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից Դնեպրի ձախ ափ չի փոխի Ռուսաստանին միացված Խերսոնի շրջանի կարգավիճակը։ «Սա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այս կարգավիճակը իրավականորեն սահմանված և ապահովված է, այստեղ որևէ փոփոխություն չկա և չի կարող լինել»,- լրագրողներին ասել է նա։

Պեսկովը խոսել է Խերսոնից նահանջի մասին

Պեսկովը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն ընդունել գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցը Խերսոնում իրավիճակի մասին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ քաղաքից ռուսական զորախումբը դուրս բերելու որոշումը։ «Պաշտպանության նախարարի [որոշում] է եղել, ուստի խնդրում եմ կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ, ես ոչինչ չունեմ ասելու այս թեմայով», ասել է Պեսկովը։

Պեսկովը խոսել է Խերսոնից նահանջի մասին

Պատասխանելով BBC-ի հարցին՝ Պեսկովն ասել է, որ Կրեմլը նվաստացուցիչ չի համարում Խերսոնից նահանջելը։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends