Պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը․ դա Արևմուտքից զ ենք առնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյանի կարևոր դիտարկումները

Պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը․ դա Արևմուտքից զ ենք առնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյանի կարևոր դիտարկումները

Պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը․ դա Արևմուտքից զ ենք առնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյանի կարևոր դիտարկումները

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ -Պարո՛ն Գրիգորյան, իրադրությունն Արցախում վերջին օրերին աննախադեպ լարված է․ Բաքվի սադրանքի հետևանքով զոհեր ունենք, վիրավորներ, այդ թվում՝ ծանր։ Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք այս օրերին շփման գծում տիրող իրավիճակը, ինչո՞ւ է դա հնարավոր դառնում։ -Տերմինաբանությունը շատ կարևոր է։ Հաճախ մենք օգտագործում ենք՝ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է և այլն․․․ սխալ է։ Սխալ է ասել՝ ադրբեջանական, պետք է ասել՝ ռուս-ադրբեջանական գործողություններ․․․ Դա կարևոր է մեր հասարակության և իշխանությունների համար, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Ես առաջարկում եմ՝ հանել մեր բառապաշարից «Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր»։ Դա ուղղակի սպանում է մեր շանսերը աշխարհով մեկ։

Պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը․ դա Արևմուտքից զ ենք առնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյանի կարևոր դիտարկումները

Ադրբեջանի նպատակը շատ հասարակ է՝ հանել հայերին Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի նպատակն այն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվեն, ո՛չ, ուզում է հանել։ Այլ բան, որ Ադրբեջանը հստակ հասկանում է՝ կա միջազգային հանրություն, կա Հայաստան, որը, լավ-վատ, փորձում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին, կան արցախցիներ, ովքեր պինդ են, Արցախի բանակը պինդ է․․․ այս իրողությունները թույլ չեն տալիս Ադրբեջանին զտում անել կարճ ժամանակում, բայց ռազմավարական նպատակը հայերին Արցախից հանելն է։ Եվ հիմա քայլ առ քայլ անում են։ Փառուխում Ռուսաստանի լուռ համաձայնությամբ իրականացրեցին օպերացիան, հիմա՝ այստեղ, ուզում են կտրել Արցախը Հայաստանի հետ մշտական կապից։ Ուզում եմ մեր հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթում կա կետ՝ Ադրբեջանը պարտավոր է կայուն կապ ապահովել և անվտանգ։

Պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը․ դա Արևմուտքից զ ենք առնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյանի կարևոր դիտարկումները

-Այդ մասին այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել Կառավարության նիստում։ Նրա ելույթից անդրադառնանք խաղաղապահներին վերաբերող հատվածին։ Մեջբերեմ՝ «2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օ պերացիայի մանրամասների ճշգրտումը»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձ է պարունակում Փաշինյանի ելույթի այս հատվածը։

Պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը․ դա Արևմուտքից զ ենք առնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյանի կարևոր դիտարկումները

-Երեկ էլ ԱԳՆ-ն հայտարարություն արեց։ Միանշանակ միանում եմ և՛ Նիկոլ Փաշինյանի ասածին, և՛ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղերձներ են, բայց պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում, այսպես ասեմ, ռուս խաղաղապահների աշխատանքի որակը։ Նա կոռեկտ, բայց ասել է այդ պրոբլեմի մասին։ Բայց անընդհատ ֆիքսել այդ պրոբլեմը․․․ չի կարող այդ պրոցեսը հավերժ տևել, մենք կկորցնենք Լեռնային Ղարաբաղը, կկորցնենք Սև լիճը։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը և ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը սպառիչ տեքստեր են, բայց դու պետք է դա հասցնես աշխարհին։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով