Պետք է ուշադիր լինել՝ քավության նոխազ չդառնա. Եթե Միքայել Արզումանյանը մեղավոր լինի, ինքն իրեն կպատժի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռ ազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զ ոհեր և վ իրավորներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ողջ Մնալու Արվեստը» ՌՀ ՀԿ ղեղակավար Վովա Վարտանովի հետ:

Պետք է ուշադիր լինել՝ քավության նոխազ չդառնա. Եթե Միքայել Արզումանյանը մեղավոր լինի, ինքն իրեն կպատժի

Վարտանովի խոսքով` Միքայել Արզումանյանի մեղադրանքը մի քիչ անհասկանալի է. «Պետք է ուշադիր լինել քավության նոխազ չդառնա: Միքայել Արզումանյանը արժանի զինվորական է, քննությունը կբացահայտի: Քննության պրոցեսին պետք է հետևել, էմոցիաներին չպետք է տրվել

Պետք է ուշադիր լինել՝ քավության նոխազ չդառնա. Եթե Միքայել Արզումանյանը մեղավոր լինի, ինքն իրեն կպատժի

Վարտանովը կարծում է, որ եթե Միքայել Արզումանյանը մեղավոր լինի, ինքն իրեն կպատժի: Անդրադառնալով ՊՆ նախագծին, Վարտանովը նշեց, որ նախագիծը ընտիր է ԱՄՆ-ի կամ Կանադայի համար, հանցավոր նախագիծ` Հայաստանի համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով