Պրոթեզավորվել է պ шտերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանը

Պրոթեզավորվել է պ шտերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանը

Պրոթեզավորվել է պ шտերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանը

Պ ատերազմում 2 ոտքը կորցրած Շահեն Բաբայանը երեկ՝ փետրվարի 22-ին, պրոթեզավորվել է։ Շահենը վ իրավորվել էր հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի մերձակայքում։ Շահենը դեկտեմբերի 1-ից «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում անցնում էր ֆիզիոթերապիայի կուրսեր և ասեղնաբուժություն։

Պրոթեզավորվել է պ шտերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանը

Նա փետրվարի սկզբին պրոթեզավորվելու համար դիմել էր «Ինտերօրթո» Գերմանական պրոթեզավորման կենտրոն։ Փետրվարի 22-ին Շահենին տրամադրել են ժամանակավոր պրոթեզներ, որը նախատեսված է վերջույթների ձևավորման և քայլել սովորեցնելու համար։ Ժամանակավոր պրոթեզների վրա քայլել սովորելուց հետո նրա համար կպատրաստվեն հիմնական պրոթեզներ։ Շահենն այս պահին քայլակով է շարժվում, մեկ շաբաթ անց կանցնի հենակներին, որից հետո որոշ ժամանակ ձեռնափայտով պետք է քայլի, դրանից հետո արդեն կարող է ինքնուրույն քայլել։ Այժմ էլ նա շարունակում է հաճախել «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն, Շահենն ասում է, որ պրոթեզավորվելուն շատ երկար է սպասել։

Պրոթեզավորվել է պ шտերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանը

«Հուսով եմ, որ պրոթեզավորվելուց հետո կկարողանամ անցնել նորմալ կենսակերպի, շուտով գարուն է, գուցե նաև կարողանամ հողագործությամբ զբաղվել, կիրականացնեմ իմ նպատակները, որոնք ոտքերս կորցնելու պատճառով հետաձգվում էին»,- եզրափակեց նա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով