ՌԴ ԱԳՆ-ն փոխել է Լավրովի՝ Փառուխի մասին արված հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն փոխել է Լավրովի՝ Փառուխի մասին արված հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն փոխել է Լավրովի՝ Փառուխի մասին արված հայտարարությունը

Երեւանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Փառուխի մասին Սերգեյ Լավրովի երեկվա խոսքը լայն արձագանք է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ Բաքվում։ «Մենք հասկանում ենք, որ սահմանազատման շուրջ շարունակվող բովանդակային աշխատանքի շրջանակներում այդ հարցերը կդիտարկվեն և կլուծվեն»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման և ռուս խաղաղապահների պարտավորությունների մասին հարցին։

ՌԴ ԱԳՆ-ն փոխել է Լավրովի՝ Փառուխի մասին արված հայտարարությունը

Այս հայտարարությունից հետո Բաքվի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի շրջանակներում չի նախատեսվում ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որեւէ հարցի դիտարկում, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որոնցում ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։

ՌԴ ԱԳՆ-ն փոխել է Լավրովի՝ Փառուխի մասին արված հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված Լավրովի երևանյան ելույթի տարբերակում նրա խոսքերը ներկայացված են հետևյալ կերպ. «Մենք ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մեծացմանը եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»։
Լավրովն անգամ չի կարող իրեն կիքս թույլ տալ հայկական շահերի ու իրավունքների մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով