ՌԴ-ում արդեն կան հերոսի կոչում ստացած 10 հայեր. Այդպիսի հայ հերոսներ կան նաև Ուկրաինայի կողմից

ՌԴ-ում արդեն կան հերոսի կոչում ստացած 10 հայեր. Այդպիսի հայ հերոսներ կան նաև Ուկրաինայի կողմից

ՌԴ-ում արդեն կան հերոսի կոչում ստացած 10 հայեր. Այդպիսի հայ հերոսներ կան նաև Ուկրաինայի կողմից

Ռուսաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը: Փաստորեն մոբիլիզացիայի պաշտոնական ավարտից անմիջապես հետո նախատեսվում է մոտ 120 հազար մարդ զորակոչել ռուսական բանակ: Ռուսաստանում ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ զորակոչվածներից 82 հազարը գտնվում են հակամարտության գոտում, ևս 118 հազարը վերապատրաստվում են: Որքանո՞վ է այս իրավիճակը մտահոգիչ Ռուսաստանում ապրող հայերի համար, ինչ խնդիրների առջև են նրանք կանգնած:

ՌԴ-ում արդեն կան հերոսի կոչում ստացած 10 հայեր. Այդպիսի հայ հերոսներ կան նաև Ուկրաինայի կողմից

Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի հետ:«Ընդհանրապես, Ռուսաստանում տարին երկու անգամ զորակոչ է կատարվում՝ գարնանը և աշնանը: Հիմա հերթական զորակոչն է, և դա ոչ մի կապ չունի այն ռազմական գործողությունների հետ, որը կատարվում է Ուկրաինայում: Սրանք պլանային գործողություններ են: Զորակոչի քանակը պլանավորված է 120 հազար: Սա ավելի քիչ է, քան անցյալ տարի է եղել, քանի որ Ռուսաստանը քայլ առ քայլ գնում է դեպի պրոֆեսիոնալ բանակ: Այսինքն բանակի հիմքը պետք է կազմեն պայմանագրային զինծառայողները:

ՌԴ-ում արդեն կան հերոսի կոչում ստացած 10 հայեր. Այդպիսի հայ հերոսներ կան նաև Ուկրաինայի կողմից

Զորակոչը հայերի համար չունի որևէ վտանգ, քանի որ բոլոր դեպքերում, ինչպես հայտարարել են նախագահի գրասենյակից, զորակոչի հրավիրվածներին չեն ուղղում դեպի ուկրաինական ճակատ: Նրանք պետք է անցնեն զորամասեր, այնտեղ 6 ամիս ուսումնական ծրագիր անցնեն, և եթե չլինի ճգնաժամային իրադրություն, այստեղ վտանգ չկա ոչ միայն հայերի համար, այլև բոլորի համար, հայտարարված է, որ սա պլանային զորակոչ է»,-ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

ՌԴ-ում արդեն կան հերոսի կոչում ստացած 10 հայեր. Այդպիսի հայ հերոսներ կան նաև Ուկրաինայի կողմից

Հարցին, թե որքանո՞վ են հայերը մասնակից Ուկրաինայի դեմ պ ատերազմական գործողություններին, նա պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը տալը շատ բարդ է, ես մասնագիտացված չեմ, որ կարողանամ պատասխանել: Առավելևս Ռուսաստանի բանակը դաշնային բանակ է, բազմազգ բանակ է և այդպիսի վիճակագրություն ինձ ծանոթ չէ, թե որքան են կազմում ազգային փոքրամասնությունները բանակում: Մենք հպարտ ենք մեր հայրենակիցներով, որոնք առաջնագծում են և իրենց հերոսական գործողությունների շնորհիվ ստանում են հերոսի կոչումներ: Ռուսաստանում արդեն կան այդպիսի 10 հայեր: Բայց բարդությունն այն է, որ այդպիսի հայ հերոսներ կան նաև հակառակորդի կողմից: Դա է այսօր ավելի կարևոր, քան այն, թե քանի հայ կա ռուսական բանակում: Պետք է հայ ազգն իր համար այդ հարցին պատասխան գտնի, որ մենք չդառնանք իրար դեմ առճակատ դուրս եկող հայեր երկու կողմից»:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends