ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՎԴՆԽ տարածքում գտնվող «Ադրբեջան» տաղավարում վավերագրական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն իր խորին հիասթափությունն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ՎԴՆԽ) տարածքում ս․թ․ նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիեւայի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։Այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը եւ վերջին տարիներին ձեռնարկած բազմաթիվ ջանքերի խափանմանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

«Շուշա, դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմը ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող բազմաթիվ հայերի, Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլեւ ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար, որը շարունակում է կրթվել ատելության եւ քսենոֆոբիայի հիման վրա։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի ընթացքում գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվող վանդալիզմի ակտերը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Նշենք նաեւ, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է ՎԴՆԽ-ի հարթակը՝ դրանով վարկաբեկելով ոչ միայն բոլորի համար սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության գաղափարներ, այլեւ մի երկրի, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին ընտրել խաղաղության եւ բարիդրացիության տանող ճանապարհը»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ ։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends