Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

Սոչիի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը -փորձեց ձևական լուծել Ադրբեջան-Հայաստան նորմալացման գործընթացում իր ձեվական ներգրավվածության հարցը, որը առկախվել էր Բրյուսելյան ու Վաշինգտոնյան ձևաչափերի ակտիվացման խորապատկերին. Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն էլ կա։ Բայց ընդամենը դա, -Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել տվեց, որ Արցախում ռուսական խաղաղապահության պահանջը կա, ավելի դժվարացնելով հատկապես Ադրբեջանի կողմից դրանց հանելու խնդիրը. ըստ էության, ժամկետի լրանալուց 2 տարի առաջ Ադրբեջանը հաստատում է, որ նրանք պետք է մնան, քանի որ կարեւոր դեր են խաղում… Սա Բաքվին ահագին կկաշկանդի արևմտյան հարթակներում խնդիրը բարձրացնելու հարցում…-վերաթարմացրեց կողմերի “նվիրվածությունը” նախկին եռակողմ հայտարարություններին’ որպես դրանցով առաջ շարժվելու հենք ու ճանապարհային քարտեզ…

Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

-ներառեց Բրյուսելյան ու Վաշինգտոնյան հարթակների որոշումները’ միմյանց տարածքային ամբողջականությունները, ինքնիշխանությունները հարգելու, սահմանները ուժով փոխելու անթույլատրելիությունը և Ալմա-Աթիի պայմանագիրը, ՄԱԿ կանոնադրությունը հարգելու հարցը։ Ռուսաստանը հույս ունի, որ արեւմտյան օրակարգերի իր տակ բերելով կիմաստազրկի դրանք։ Բայց դա այդպես չի լինի։

Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

-Հայաստանը հավելյալ ևս մեկ անգամ փակեց իր ազգային ինքնիշխանության հաշվին միջանցք տալու հարցը, ևս մեկ (միգուցե քիչ ՕԳԳ ունեցող) փաստաթղթային հիմք ստացավ ադրբեջանական ագրեսիան ետ շրջելու նորմատիվ հիմք ստեղծելու համար։ Ռիսկը’ Ադրբեջանը ստացավ այդ ամենը սելեկտիվ մեկնաբանության ենթարկելու փոքրիկ պատուհան’ թե բոլոր մայրաքաղաքներում հասել է նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Արցախն իր կազմում։ Բայց բարեբախտաբար ոչ Մոսկվան, ոչ Վաշինգթոնը չեն փակել ու չեն փակելու Արցախի խնդիրը։ Դա միայն Ադրբեջանին է թվում։

Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

-Ավելի մեծ է ռիսկը նրա, որ միջանցք չստանալուց զայրացած Ալիեւը փորձի ինքնիշխանության ռեժիմ տարածել Լաչինի միջանցքի վրա, ընդհուպ պատժելու համար փորձել “հովհարային փակել” այն. իսկ սա կոնֆլիկտ է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Հայաստանն այնտեղ հանձնել է ավելին, քան պետք է հանձներ, ըստ որում’ Ռուսաստանի մեղքով ու թույլտվությամբ, հետեւաբար ինքը պետք է կռիվ տա, որ Լաչինի միջանցքի ներկայիս դե ֆակտո ոչ ադրբեջանական վիճակը պահպանվի…

Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրաումը

Մնացածը արդեն դատարկաբանություն է։ Ինչպես քանիցս ասել եմ’ Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն, Արևմուտքը և կոնֆլիկտի կողմերը ճարները կտրված համակերպվեն ու ճանաչեն այն, ինչ կա ‘ ռեգիոնալ անվտանգության ռուսական ճարտարապետությունն ու կոնֆլիկտի լուծման հետաձգման ու ստատուս-քվոյի պահպանման ռուսական պլանը։ Բայց դա էլ չի լինելու, քանի որ մինչփետրվար24-յան Ռուսաստանն այլ բան էր աշխարհում ու Կովկասում, հետ24-յան Ռուսաստանը’ այլ բան…Այնպես որ հայկական կողմը պետք է արագ փորձի օգուտներ ստանալ կարճաժամկետ խնդիրների լուծման տեսքով, ու քանի որ արդեն մեր անվտանգային օրակարգի խնդիրները բավական հետաքրքիր դիվերսիֆւկացված են, բայց և լեգիտիմացված բոլոր մայրաքաղաքներում, շարունակի անել այն, ինչ արել է վերջին ամսում’ դիվերսիֆիկացված լուծումներ։

Rating
( 1 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends