Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

Ռուսաստանի ԱԳՆ-ն «անհեթեթ» է անվանել իբր գոյություն ունեցող «Լավրովի պլանի» մասին հայտարարությունները եւ ընդգծել, որ «խաղաղ կարգավորման հնարավորությունները բաց են թողնվել ոչ Ռուսաստանի մեղքով»։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության հետ, թե Ղարաբաղը ոչ ոք «չի հանձնել», սակայն, եթե նման քաղաքական քայլ կատարվեր, ապա այն կարվեր ծրագրերից մեկի համաձայն, ներառյալ՝ «Լավրովի պլանը»։Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք դժվարանում են մեկնաբանել «երեւակայական իրողություններին վերաբերող» «Լավրովի պլանը»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

«Ի՞նչ կապ ունի «հանձնելը», եթե խոսքը գնում էր հակամարտության փուլային լուծման մասին։ Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ «մտքերը», այլեւ, ըստ էության, համաձայնում են նման անհիմն դատողությունների հետ», -նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը հավելել է, որ «խաղաղ կարգավորման շատ հնարավորություններ բաց են թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի մեղքով»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

«Համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ եւ եզրակացություններ արեք»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ հիշեցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման ծրագրի վերջին տարբերակը կողմերին փոխանցվել էր 2019 թվականի հունիսին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

Մինչեւ 2020 թվականը բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Տվյալ առաջարկությունները «չէին մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում՝ թեեւ լիակատար համաձայնության հնարավոր չէր հասնել»,- ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

Առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարտադիր զուգակցությամբ։ Ծրագրի այլ տարրերի թվում էին՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչում, որոնք կապահովեին նրա բնակչության լիարժեք կենսագործունեությունը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության եւ կարգավիճակի հարցը լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրnվի պլանի» մաuին Ալեն Սիմnնյանի խnuքերին

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ «Մոսկվան միշտ հարգում է այլ երկրների հասարակական կարծիքը, ինչը կրկնակի ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի դաշնակիցներին ու բարեկամներին, որոնց թվին պատկանում է Հայաստանը»։«Սակայն հասարակության մեջ հաճախ տարածվում են կողմնակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են», — ասվում է մեկնաբանության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով