Ռուսաստանի ու Թուրքիայի պլանները ձախողվեցին․ Մակրոնի հայտարարությունը

Ռուսաստանի ու Թուրքիայի պլանները ձախողվեցին․ Մակրոնի հայտարարությունը

Ռուսաստանի ու Թուրքիայի պլանները ձախողվեցին․ Մակրոնի հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը և իր եվրոպացի գործընկերները աշխատում են Ուկրաինայից Ռումինիայի տարածքով հացահատիկի արտահանման երթուղու վրա։ Խոսքը 22 մլն տոննա հացահատիկի մասին է, որը չի կարող արտահանվել Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակման պատճառով։ «Մենք այժմ աշխատում ենք նոր երթուղու վրա, որը կանցնի Ռումինիայի տարածքով, քանի որ Օդեսան մի քանի կիլոմետր է [սահմանից]: Ռումինիայի հետ մենք կապող կետ ենք ստեղծում հացահատիկի արտահանման համար», – ասել է Մակրոնը TF1-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, այս դեպքում հացահատիկը կարող է տեղափոխվել Դանուբով կամ երկաթուղով։

Ռուսաստանի ու Թուրքիայի պլանները ձախողվեցին․ Մակրոնի հայտարարությունը

Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման այլընտրանքային ուղիների որոնման մասին հայտարարություն է արել նաեւ ամերիկյան վարչակազմը։«Մենք անխոնջ աշխատում ենք՝ օգնելու ուկրաինական իշխանություններին գնահատել սահմանային կետերում թողունակությունը մեծացնելու այլընտրանքային ուղիները, դիտարկել բջջային տեխնոլոգիաների օգտագործումը, ի թիվս այլ մեթոդների, ինչպես նաև ժամանակավոր պահեստավորման հարցը՝ օգնելու այս ամբողջ հացահատիկը Ուկրաինայից դուրս բերելու համար», – ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Ռուսաստանի ու Թուրքիայի պլանները ձախողվեցին․ Մակրոնի հայտարարությունը

Ըստ Փրայսի, «մայիսին այդ ջանքերը, զուգորդված ԵՄ-ի և այլ օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության հետ, օգնեցին Ուկրաինայի իշխանություններին արտահանել 1,7 միլիոն տոննա հացահատիկ»: Նշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան առանց Ուկրաինայի մասնակցության քննարկում էին Սեւծովյան նավահանգիստներն ու ուղիներն ապաշրջափակելու եւ ուկրաինական ցորենն արտահանելու հարցը։ Թուրքիան ամեն կերպ փորձում է մեծացնել իր կշիռը, միաժամանակ մտադիր էր մեծ զեղչերով գնել ուկրաինական ողջ ցորենը։ Ռուսաստանն իր հերթին ստանում էր ուկրաինական բեռները ստուգելու իրավունք, ինչպես նաեւ ականազերծված մուտքեր ուկրաինական սեւծովյան ափ։ Ուկրաինան կոշտ մերժել էր ռուս-թուրքական համաձայնությունը։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայում քննարկում են այլընտրանքային ուղիների հարցը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով