Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվեց. Ինչ դիրքորոշում կհայտնի Գարեգին Երկրորդը

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվեց. Ինչ դիրքորոշում կհայտնի Գարեգին Երկրորդը

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվեց. Ինչ դիրքորոշում կհայտնի Գարեգին Երկրորդը

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվել է մասնակցել Ղազախստանում սեպտեմբերի 13-15-ին տեղի ունենալիք աշխարհի հոգևոր առաջնորդների համաժողովին: Թե ինչն է նրա հրաժարվելու պատճառը, ռուս ուղղափառ եկեղեցին չի հստակեցրել, ասելով միայն, որ տեղի չի ունենա Ռուսաստանի Պատրիարքի և Հռոմի Պապի հանդիպումը, որ նախատեսված էր համաժողովի շրջանակում և ինչի մասին հայտարարել էր նաև Պապը, որը ընդունել է Ղազախստանի նախագահի հրավերը: Եթե հանդիպումը տեղի ունենար, այն կլիներ երկրորդը: Նրանց միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին: Արդյո՞ք Ռուսաստանի Պատրիարքը հրաժարվել է Ղազախստան մեկնելուց, որպեսզի խուսափի Հռոմի Պապի հետ հանդիպումից, դժվար է ասել: Չի բացառվում, որ կան ավելի այսպես ասած սովորական պատճառներ, կապված ընդհուպ առողջական վիճակի հետ: Այդ տեղեկությունը հատկանշական է մեկ այլ լուրի ֆոնին:

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվեց. Ինչ դիրքորոշում կհայտնի Գարեգին Երկրորդը

Նախօրեին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր հրապարակային խոսքում ցավակցություն էր հայտնել ռուսական քաղաքականության, ռուսական աշխարհ կոչված գաղափարախոսության, ռուս ուղղափառության կարկառուն հեղինակ և ջատագով Ալեքսեյ Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի մահվան կապակցությամբ, նշելով, թե նա անմեղ զոհ էր: Այն, որ Հռոմի Պապը որոշել էր անդրադառնալ կատարվածին, խոսում է այն մասին, որ դրան տրվել է բավականին լայն և խորը նշանակություն: Թե հատկապես ինչ տողատակեր կարող են լինել դրանում, սա թերևս երկար խոսակցության առարկա է, սակայն հատկանշական էր Վատիկանի առաջնորդի որոշակի «տրամադրող» ազդակը կամ մեսիջը դեպի Ռուսաստան: Դա միջկրոնական «համերաշխությա՞ն», թե՞ քաղաքական մեսիջ էր, դարձյալ բարդ է ասել:

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվեց. Ինչ դիրքորոշում կհայտնի Գարեգին Երկրորդը

Անկասկած է, որ Վատիկանն այդ իմաստով լոկ կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնը չէ, այլ նաև համաշխարհային քաղաքականության նշանային յուրօրինակ, առանձնահատուկ կենտրոն և թերևս մասնակից: Հռոմի Պապի ցավակցություն-անդրադարձը Դուգինայի սպանությանը, ուշադրության է արժանի հենց այդ ասպեկտով: Իրավիճակը առավել հետաքրքիր է, որ այդ ֆոնին էլ Ռուսաստանից «գալիս» է «պատասխան», որ Կիրիլը չի մասնակցի հոգևոր առաջնորդների համաժողովին: Միևնույն ժամանակ, թերևս չարժե բացառել և այն, որ այդ որոշումը կարող է պայմանավորված լինել ռուս-ղազախական քաղաքական հարաբերությամբ: Այդ հարաբերությունը մի քանի օր առաջ Սոչիում քննարկում էին Ղազախստանի նախագահ Տոկաևն ու ՌԴ նախագահ Պուտինը: Մոսկվայի և Նուրսուլթանի հարաբերությունն այդ իմաստով բոլորովին հարթ չէ և այդ համատեքստում էլ ուշադրության է արժանի Կիրիլի այցի չեղարկումը, հատկապես Ղազախստանի նախագահի՝ այս օրերին Բաքու այցի ֆոնին, որտեղ ադրբեջանական պրոպագանդան խոսում է ընդհուպ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքիա, Ադրբեջան «աշխարհաքաղաքական քառյակի» մասին: Կիրիլի որոշումը ուշադրության է արժանի նաև հայկական դիտանկյունից: Շաբաթներ առաջ հարց է բարձրացրել, թե արդյոք Ղազախստանում տեղի ունեցող համաժողովը Ռուսաստանի Պատրիարքը կարող է օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների մասնակցությամբ եռակողմ նոր հանդիպում կազմակերպելու համար: Պ ատերազմից հետո այդպիսի մի հանդիպում Ռուսիո Պատրիարքը կազմակերպեց 2021 թվականի հոկտեմբերին, Մոսկվայում: Փաստորեն, Ղազախստանում չի լինի եռակողմ այդպիսի հանդիպում, եթե Կիրիլ Պատրիարքը չեղարկում է իր այցը Ղազախխստան: Այցի մասին որևէ դիրքորոշում չէր հրապարակել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ մեկնելու՞ է, թե՞ ոչ: Չի բացառվում, որ նա սպասում էր Ռուսիո Պատրիարքի դիրքորոշմանը:

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվեց. Ինչ դիրքորոշում կհայտնի Գարեգին Երկրորդը

Այն, որ Ղազախստանում չի լինի հանդիպում Կիրիլի կամ նրա հովանու ներքո նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ, արդեն պարզ է: Բայց, Ղազախստանում հավաքը կարող էր լինել Գարեգին Երկրորդի և Ֆրանցիսկոս Առաջինի հանդիպման հնարավորություն: Կմեկնի՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղազախստան, առավել ևս այնտեղ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք հայկական կրոնա-մշակութային ժառանգության համար առաջացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով