Ռուսները ստացան պատասխանը. Վարչապետը մեկնում է Բրյուսել, ոչ թե Մոսկվա

Ռուսները ստացան պատասխանը. Վարչապետը մեկնում է Բրյուսել, ոչ թե Մոսկվա

Ռուսները ստացան պատասխանը. Վարչապետը մեկնում է Բրյուսել, ոչ թե Մոսկվա

Մինչդեռ բոլորս սպասում ենք, թե երբ է ի վերջո հայտարարվելու Փաշինյան-Ալիև մոսկովյան հանդիպման ժամկետը՝ հանկարծ հայտնի է դառնում, որ օգոստոսի 31-ին այդ հանդիպումը տեղի կունենա, բայց ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում։ Սա առնվազն անսպասելի էր այնքանով, որ դեռ տասն օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե մինչև օգոստոսի վերջի հայ-ռուս-ադրբեջանական ինչ-որ հանդիպում է նախատեսված Ռուսաստանում՝ բարձր կամ բարձրագույն մակարդակում։

Ռուսները ստացան պատասխանը. Վարչապետը մեկնում է Բրյուսել, ոչ թե Մոսկվա

Կրեմլի նախաձեռնությունից ձայն չկա, մինչդեռ ակտիվ է Բրյուսելը, որը բոլորովին վերջերս էր նախաձեռնել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը՝ Տոյվո Կլաարի ներկայությամբ։ Ի՞նչ է, հայկական ու ադրբեջանական կողմերը սկսել են անտեսե՞լ Պուտինյան միջոնորդությունը, թե հիմա Ռուսաստանում շատ խառն են սեփական խնդիրներով։ Ամեն դեպքում փոխվարչապետերի մակարդակով հանդիպումներ Մոսկվան դեռևս ունակ է կազմակերպել։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում:

Ռուսները ստացան պատասխանը. Վարչապետը մեկնում է Բրյուսել, ոչ թե Մոսկվա

Նշենք, որ այս հանդիպումը երկրորդն է լինելու։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին` Երասխում։ Դառնալով եվրոպական միջնորդությանը՝ հավելեմ, որ բրյուսելյան այցի մասին հայտնի դառնալուց առաջ՝ նախօրեին, Փաշինյանը զանգահարել էր Մոսկվա, զրուցել Պուտինի հետ ու դժվար է հասկանալ, արդյո՞ք թույլտվություն է խնդրել գնալ Բրյուսել, թե զրույցի մեխը եղել է Արցախը։ Ինչևէ, կարճ հաղորդագրության մեջ ասվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգում ճիշտ նույն հարցերն են, որոնք քննարկվել են նախկինում։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով