Սա՛ է երջանկությունը, ափսոս, որ ոչ բոլորը վերադարձան․ Հուզիչ տեսանյութ
Զինվորների վերադարձը տոն և ուրախություն է ոչ միայն նրանց ծնողների և հարազատների, այլ նաև նրանց ընկերների համար: Համացանցում հուզիչ տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են զինվոր ընկերները դիմավորում իրենց զինծառայող ընկերոջը:
Հայկական բանակում զինծառայողների միջև ընկերական ու ջերմ փոխհարաբերությունների ապացույցը այն հոգատարությունն ու մեծ ուշադրությունն էր, որ պատերազմի օրերին դրսևորվում էր գրեթե բոլոր զորամասերում:
Տեսանյութի զինվորականները Վազգեն Սարգսյանի անվան ռшզմшկան ինստիտուտի սաներն են: Նրանք նախ գրկում են դիրքերից վերադարձած իրենց ընկերոջը, ապա նրան օդ են բարձրացնում՝ ի նշան ուրախության:
Տեսանյութը հրաշալի պատկերում է այն մթնոլորտը, որը տիրում է հայ զինծառայողների միջավայրում, նրանց ունեցած ջերմ փոխադարձ վերաբերմունքը և հարազատությունը:
Նման բարի վերադարձներ և ուրախ էմոցիաներ ցանկալի է, որ ունենան բոլոր հայ զինծառայողները: Այս հոզիչ պահից մի դրվագ ներկայացնող փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել կից: