Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Բանից պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում Արցախի Հանրապետության պաշտոնյաների հարցազրույցները, լուսանկարները ռուսական լրատվամիջոցներում: ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն օրերս հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը: Դա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել: Տեղի իշխանամետ լրատվամիջոցները վայնասուն են բարձրացրել, թե «հարձակման են անցել ռուսական լրատվամիջոցները»:

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Նրանց վրդովեցրել է ոչ միայն նշված գործակալության կողմից այդ հարցազրույցի հրապարակումը, այլեւ այն, որ հարցազրույցը եւ Բեգլարյանի պատասխանները հեղեղեցին Ռուսաստանի Դաշնության ողջ տեղեկատվական տարածքը, տիրաժավորվեցին, տարածվեցին: Ադրբեջանական մամուլը սկսեց քննադատել Արտակ Բեգլարյանին, նրան անվանեցին  «ղարաբաղցի քաղաքական շոումեն», «ինքնակոչ պետնախարար», ում արտահայտած մտքերը սասանել են ադրբեջանցիների անդորրը։ Դրանք են․ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների կոնտինգենտը պետք է ավելանա, տարածաշրջանում նրա գտնվելու տեւողությունը չսահմանափակվի, Եվրամիությունն ընդհանրապես չմիջամտի Ղարաբաղի խնդրին, իսկ առաջատար ու որոշիչ դերը մնա Ռուսաստանին, որ մոտ ապագայում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի» կարգավորումն անհնար է, քանի որ «կողմերի» դիրքորոշումների միջեւ կան սուր տարաձայնություններ… եւ այլն»:

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Ֆարհադ Մամեդովը ծավալուն հոդվածում գրել է. «Ովքեր ամեն օր հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում, ժամանակավորապես վերահսկվող Ադրբեջանի տարածքներում գործող անջատողական ռեժիմի ներկայացուցչին անվանում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար», դա կարելի է անվանել միայն տեղեկատվական դիվերսիա տարածքային ամբողջականության դեմ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ իրականությունից կտրված այս սադրիչ անհեթեթությունը «պետնախարարը» կրում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների պաշտոնական բանակցությունների նախօրեին, որի հիմնական նպատակն է՝ վերացնել երկու հարեւան պետությունների միջեւ խաղաղության խոչընդոտները»։

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Այս հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանություններն արգելափակեցին RIA Novosti-ի մուտքն Ադրբեջան։ Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ «ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան այս որոշման հիմնավորումը ներկայացրել է՝ «իրերն անվանելով իրենց անուններով». «Այն քարոզում է զրպարտչական բնույթ եւ անջատողական միտումներ, չի համապատասխանում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ոգուն»: Այնուհետեւ հիշեցնում են, որ «Պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ճանաչում ԼՂՀ-ն, այլեւ ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, Ադրբեջանում հայտարարում են այնպիսի վարչական միավորի բացակայության մասին, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, եւ պնդում են այդ տարածքն անվանել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջան։ Ռուսաստանը նույնպես պաշտոնապես չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։ Նրանք բոլորը դա շատ լավ գիտեն, բայց, այնուամենայնիվ, շարունակեցին հրապարակել սուրբ հիմար Բեգլարյանի ծավալուն հայտարարությունները եւ նույնիսկ նրան հասցրին ինչ-որ «Լեռնային» «պետնախարարի» կոչում։ «Ղարաբաղի Հանրապետություն» (ի դեպ, որտե՞ղ է այն)»:

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Այնուհետեւ ադրբեջանցի լրագրողը լրագրողական «պրոֆեսիոնալիզմի» դասեր է տալիս ռուսական լրատվամիջոցի լրագրողներին. «Դուք պետական լրատվամիջոց եք, որը ձեր առաջ որոշակի սահմանափակումներ է դնում։ Առաջին հերթին՝ հրապարակումների համար բանախոսների եւ թեմաների ընտրության հարցում, որոնք չպետք է հակասեն այն պետության քաղաքականությանը, որի միջոցներով դուք գոյություն ունեք։ Կան միջպետական պայմանագրեր, որոնք որոշում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ուստի բարի եղեք հետեւել դրանց ոգուն եւ փողոցից չհրավիրեք սուրբ հիմարներին, ովքեր անհեթեթություն են խոսում, արտահայտում են սնանկացած հայ ղեկավարների տեսակետները: Եվ առավել եւս՝ չհեռարձակել այս ամբողջ անջատողական անհեթեթությունը ձեր լսարանին: RIA Novosti-ի պրոֆեսիոնալիզմի բացահայտ պակասի երկրորդ ասպեկտը սկանդալային նյութերի պատվերներ ընդունելու անխոհեմ պատրաստակամությունն է «Կրեմլի աշտարակներից» միայն մեկից։ Սկզբունքային հարցերում Ռուսաստանի նախագահի վարչակազմի միասնության միֆը վաղուց ցրվել է։ Կան տարբեր մարդիկ՝ տարբեր աստիճանի պրոֆեսիոնալիզմով, ովքեր ձգտում են իրականացնել սեփական ամբիցիաները։ Եվ նրանցից «պատվեր» ընդունելով, լավ կլինի նախ համեմատել այն ամենի հետ, ինչ այս մասին ասում են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնյաները, որոնք արտացոլված են պաշտոնական փաստաթղթերում»։

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

Ադրբեջանցի քարոզիչները չեն մոռանում նշել, թե իբր «Ադրբեջանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բավական բարձր է, որպեսզի խարխլվի ռուսական պետական լրատվամիջոցների գոռգոռոցներով, որոնք որոշել են աշխարհաքաղաքականություն խաղալ Մոսկվայի պաշտոնական կուրսին հակասող հրահանգով: Մտքով չփայլող, ներկայիս իրականության հետ կապը կորցրած ռուս քարոզիչները կշարունակեն թափառել չսովորած դասերի երկրում։ Եվ հետո զարմացեք, թե ինչու են դրանք արգելափակված այլ երկրներում»:

Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել․ Պարզվում է, Ադրբեջանում ծանր են տանում ԱՀ պաշտոնյաների հարցազրույցները

ՀԳ․ Որքան էլ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ինքնավստահ հոխորտում է, մատ թափ տալիս հայերի վրա, ուզում է ցույց տալ, որ ինքն ուժեղ եւ հաղթած կողմ է ու շուտով գալու է «իր հայրենիքի մնացած մասի ետեւից», այնուամենայնիվ, նման հիստերիաները փաստում են, որ նա վախենում է հայ «ռեւանշիստներից», վախենում է այսօրվա Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող շարժումից, վախենում է, որ ինքը նորից դեմ-հանդիման կկանգնի ՀՀ հաղթած բանակին ու հայրենասեր քաղաքական գործիչներին կրկին ստիպված կլինի մտնել մկան այն անցքը, որտեղից դուրս է եկել 2020-ի աշնանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով