Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, կոչ անելով միանալ նոյեմբերի 5-ին խորհրդարանական ընդդիմության նախատեսած հանրահավաքին: Քոչարյանը հայտարարել է, թե չի կարելի հուսահատվել և պայքարը պետք է շարունակվի: Երկրորդ նախագահի գրառումը փաստացի զուգակցվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ այցի մասին տեղեկությանը: Ըստ այդ տեղեկության, Սարգսյանն Արցախում է և այնտեղ կմնա մի քանի օր, հանդիպելով Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Գոնե առայժմ չկա տեղեկություն Սերժ Սարգսյանի այլ հանդիպումների մասին: Այստեղ հարկ է նկատել Սերժ Սարգսյանի վերջին օրերի աշխուժությունը:

Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Բանն այն է, որ Սարգսյանը Արցախ մեկնելուց առաջ հանդիպել էր Հայաստան ժամանած Գարո Փալյանին: Թուրքիայի խորհրդարանի անդամը Հայաստան էր ժամանել Համահայկական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով և Հայաստանում բացի վարչապետ Փաշինյանից, հանդիպեց նաև առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին և երրորդ նախագահ Սարգսյանին:

Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Ընդ որում ուշագրավ է, որ Փալյանին քննադատության թիրախ էին դարձրել շրջանակներ, որոնք ավելի մերձ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղեծրին: Փայլանին ընդունելուց առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում ընդունել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերի զեկուցող Կովաչևին, իսկ դրանից հետո էլ շնորհավորական ուղերձ հղել Չինաստան՝ նախագահ Սի Ծինփինին, այդ պաշտոնում նրա վերընտրվելու կապակցությամբ, ինչը անկասկած ոչ միայն զուտ ներչինական, այլ գլոբալ իրադարձություն է: Այդպիսով, բավականին նկատելի է, որ վերջին շաբաթներին Սերժ Սարգսյանն աշխուժացրել է իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին, իհարկե իր այսպես ասած նախկին նախագահական կարգավիճակի շրջանակում: Դրան ի պատասխան հայտնի դարձավ, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Ռոբերտ Քոչարյանը:

Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Իսկ Սերժ Սարգսյանը մտադի՞ր է մասնակցել այդ հանրահավաքին: Ըստ ամենայնի՝ ոչ: Իհարկե հայտարարվել է, որ ՀՀԿ-ն հանրահավաքին կմասնակցի, բայց ինքնին հասկանալի է, որ մի բան է կուսակցությունը, մեկ այլ բան հենց Սերժ Սարգսյանի մասնակցությունը: ՄԻնչդեռ, տպավորություն է, որ նա մեկնել է Արցախ և մի քանի օր մնալու է այնտեղ հենց նոյեմբերի 5-ին Երևանում չլինելու և հետևաբար հանրահավաքի մասնակցության «հարցը հանելու» համար: Սա բավականին խոսուն դրվագ է, թեև անշուշտ անհամարժեք կլինի մտածել, թե դա է Արցախ մեկնելու միակ շարժառիթը:

Սա բավականին խոսուն դրվագ է. Սերժ Սարգսյանը հեռանում է նոյեմբերի 5-ի հանրահավաքից

Բացառված չէ, որ Սարգսյանի արցախյան այցի օրակարգում լինելու է Ացախի հասարակական-քաղաքական ռեսուրսը Հայաստանի ներքաղաքական իրողություններից հեռու պահելը: Այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ այդ հանգամանքը ինքնին կարևոր է արտաքին ճակատում թե Հայաստանի, թե Արցախի սուբյեկտության խնդրի համար: Այդ հանգամանքը էական է նաև Սերժ Սարգսյանի քաղաքական սուբյեկտության համատեքստում, որովհետև արցախյան ռեսուրսը «միտված» է ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի ներքաղաքական «նժարը» ծանրացնելուն և դա խնդիր է Սարգսյանի համար:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends