Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդս եկել։ Լրագրողները հետաքրքրքվել են Փառուխում առաջացած հայտնի խնդրով, ինչին ի պատասխան Լավրովն ասել է, որ հարցը կլուծվի դելիմիտացիայի արդյունքում․ «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»,- մասնավորապես նշել է Լավրովը։

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Փառուխն Արցախի գյուղերից է, արդյոք ՌԴ արտգործնախարարը նկատի է ունեցել, որ Արցախը ևս պետք է դելիմիտացիա անցկացնի Ադբեջանի հետ։ Մինչ այժմ, հիշեցնենք, ռուսական կողմը նման անհրաժեշտության մասին խոսում էր հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված։ Հատկապես արդեն մեկ տարուց ավել Սև լճի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը ռուսական փորձագիտական և պաշտոնական շրջանակներն առաջարկում են լուծել սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի միջոցով։

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժվար է մեկնաբանել Ս․ Լավրովի հայտարարությունը, քանի որ ըստ մեր զրուցակցի Արցախում չի կարող դելիմիտացիա կամ դեմարկացիա իրականացվել․ «Կամ ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ Արցախը կարող է լինել դեմարակցիայի ու դելիմիտացիայի մաս լինել։ Այստեղ կարող նաև սխալմունք լինել, իսկ եթե այդպես է, ապա բավականին կոպիտ սխալմունք է»։

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Ստեփանյանն ընդգծեց, որ եթե վրիպում չի եղել և իսկապես Սերգեյ Լավրովը նկատի ուներ այն, ինչ ասել է, ապա Արցախը դառնում է Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի մի մաս․ «Այսինքն՝ այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում։

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Արցախի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գտնում է, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունը Փառուխի հետ կապված շփոթմունք է եղել․ «Այսինքն Լավրովը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը։ Գուցե շփոթել է Փառուխի գտնվելու վայրը և մտածել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ինչ-որ բնակավայր է։Դա է միակ տրամաբանական պատասխանը, որ կարող ենք ունենալ այս գործընթացից։ Ո՛չ, Լեռնային Ղարաբաղում որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի գործընթաց չի նախատեսվում։ Դրա մասին որևէ խոսակցություն չի եղել և չկա։ Եվ սա կարծում եմ պարզապես ինչ-որ շփոթմունք է․ Սերգեյ Լավրովը չի պատկերացրել, թե կոնկրետ որտեղ է գտնվում այդ բնակավայրը», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Մեր այն դիտարկմանը, որ տևական ժամանակ խոսվել է Փառուխի խնդրի ու այնտեղ ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված դժգոհությունների մասին, Տիգրան Գրիգորյանն արձագանքեց․ «Այնպես չէ, որ Լավրովը գիշեր-ցերեկ նստած հայ-ադրբեջանական խնդրին է հետևում՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Հիշում ենք նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր զրույցի մեջ չի հասկացել, որ Վորոնեժի շրջանը գտնվում է Ռուսաստանի կազմում, մտածում էր, որ Ուկրաինայի շրջաններից մեկն է ու դրա շուրջ ինչ-որ բաներ էր խոսում։ Այնպես էր այս դեպքում էլ կարծում եմ սխալմունք է եղել»։

Սա բավականին կոպիտ սխալմունք է. Այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում

Այլապես կստացվեր, որ ի հայտ է գալիս Արցախի կարգավիճակի հարցը, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Այո՛, ինչպես նշեցի՝ այդ պատասխանը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։Միակ հնարավոր տարբերակն այն է, որ պարզապես սխալվել է»,-եզրափակեց Տիգրան Գրիգորյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով