Սա բլեֆ չէ. Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային. Պուտինը զգուշացնում է

Սա բլեֆ չէ. Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային. Պուտինը զգուշացնում է

Սա բլեֆ չէ. Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային. Պուտինը զգուշացնում է

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ռուսներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր միջոցները, այդ թվում ՝ միջուկային, կկիրառվեն Ռուսաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, եւ «դա բլեֆ չէ»: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Բացի ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց, Պուտինը ուշադրությունը հրավիրել է եւս մի քանի կետերի վրա:Պաշտպանական ձեռնարկությունների նյութական, ռեսուրսային եւ ֆինանսական ապահովման բոլոր հարցերը պետք է անհապաղ լուծվեն կառավարության կողմից:

Սա բլեֆ չէ. Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային. Պուտինը զգուշացնում է

«Ընդգծեմ ՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք հանրաքվեների անվտանգ անցկացումը»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխել, արդեն կիրառվում է միջուկային շանտաժ: «Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում ուղղակիորեն դրդում են Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել մեր տարածք, այլևս առանց թաքցնելու ասում են, որ Ռուսաստանը պետք է բոլոր միջոցներով ջախջախվի մարտի դաշտում, որին կհաջորդի տնտեսական, քաղաքական, մշակութային, առհասարակ ցանկացած ինքնիշխանության զրկում՝ մեր երկրի լիակատար թալանով»,- ասել է Պուտինը։

Սա բլեֆ չէ. Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային. Պուտինը զգուշացնում է

«Գործի է դրվել նաև միջուկային շանտաժ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը բացատրել է, որ խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսվող Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման մասին է, որը հղի է միջուկային աղետի վտանգով, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զ ենքի՝ միջուկային զ ենքի կիրառման հնարավորության ու թույլատրելիության վերաբերյալ հայտարարությունների մասին:

Սա բլեֆ չէ. Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային. Պուտինը զգուշացնում է

«Նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ Ռուսաստանի վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի ոչնչացման տարբեր միջոցներ, իսկ որոշ բաղադրիչներով ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրներինը: Եվ եթե մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով