Սա թուրքական լրտեսական ծրագիր է. եթե նշված ծրագիրը կա Ձեր հեռախոսում՝ ջնջեք այն. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. Տեսանյութ
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ Հայաստանում GetContact-ի ներբեռնումները էլի կտրուկ աճում են։
Սա իրենից փաստացի ներկայացնում է թուրքական լրտեսական ծրագիր, մի տեսանյութ սարքեցի, որպեսզի պարզ լինի, թե մեջը ինչքան վտանգավոր բաներ կան թաքնված»,-գրել է նա ու տեսանյութ հրապարակել։
GetContact հավելվածը տալիս է հնարավորություն տեսնել, թե ով է քեզ զանգում, նույնիսկ եթե անծանոթ համարից է զանգը գալիս։ Բայց այդ հնարավորությունը գալիս է այն բանից հետո, երբ կամայական մարդ, ով տեղադրում է այն իր բջջային հեռախոսի մեջ եւ GetContact-ը տանում է մարդու մոտից իր կոնտակտները։