Սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ. Ովքեր տեղյակ չեն կամ մոռացել են՝ մեկ անգամ էլ հայտնենք, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ովքեր տեղյակ չեն կամ մոռացել են’ մեկ անգամ էլ հայտնենք, որ Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հատկապես ռազմական ավիացիայի առումով։ Եվ ըստ էության, Արցախում հրադադարի խախտման մշտադիտարկում առանձին անում է Ռուսաստանը, սակայն դրանից բացի նա համատեղ մշտադիտարկում է Թուրքիայի հետ միասին’ Աղդամի կենտրոնում։ Հայաստանի ՀՕՊ-ը 2016-ից միացյալ է ռուսականի հետ, ավելին’ ՀԱՊԿ-ի ֆորմատով կրում է «կովկասյան ուղղություն» անվանումը: Այսինքն առկա մեխանիզմներով Ռուսաստանը ընդհուպ կարող է գործարկել նաեւ Հայաստանի ՀՕՊ համակարգերը կովկասյան ուղղության Արցախի երկինքը փակելու ու պաշտպանելու համար։ Այն երկինքը, որն առնվազն գտնվում է Արցախի ռուսական պատասխանատվության գոտու շփման գծի վրա տեղակայված Արցախի ՊԲ դիրքերի գլխավերեւում, թեպետ այդ համակարգերը կարող են նաեւ կանխարգելիչ ու վաղօրոք վերացնել նաեւ այն թռչող օբյեկտները, որոնք ավելի հեռվից’ ադրբեջանական վերահսկողության գոտուց ակնհայտորեն գալիս մոտենում կամ ներխուժում են Արցախի երկինք… Ռուսաստանի օդային ուժերն է, որ կրում են օդա-տիեզերեկան ուժեր անվանումը ի դեմս նաև երկրի ուղեծիր դուրս բերված ռազմական-հետխուզական արբանյակների… Այս ամենը’ համառոտ առկա մշտադիտարկման ու վաղ կանխարգելման մեխանիզմների ու հնարավորությունների մասին…

Սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ. Ովքեր տեղյակ չեն կամ մոռացել են՝ մեկ անգամ էլ հայտնենք, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Բայց ինչ տեսանք օգոստոսի առաջին օրերին?. թուրքական հետախուզական ԱԹՍ-ներն ու հարվածային բայրաքթարները անարգել հատում են ռուսական պատասխանատվության գոտին, հարվածում Արցախի ՊԲ դիրքերին, պատճառում մահեր ու երկու տասնյակ վիրավորներ… Ադրբեջանն այդպիսի 3 տեսանյութ է հրապարակել, վստահ լինելով, որ անպատիժ է մնալու…

Սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ. Ովքեր տեղյակ չեն կամ մոռացել են՝ մեկ անգամ էլ հայտնենք, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Եվ ինչ է հաջորդում?. որոշ հայեր սկսում են սլաքը շեղել իրական պատասխանատուից ու անմեղ դեմքով հռետորական հարց են տալիս. իսկ ուր էր հայոց փառաբանված սպուտնիկը? ինչու նրա տվյալները չփոխանցվեցին ռուս խաղաղապահական կենտրոնին, որպեսզի վերջինս Արցախի օդային տարածքը պաշտպաներ? Մի խոսքով’ ըստ նրանց կրկին մեղավոր են Հայաստանը, հայերը, Նիկոլ Փաշինյանը, բոլորը, բայց ոչ նա, ով իր տրամադրության տակ ամեն ինչ ունի… Տղաներ և աղջիկներ, դուք լուրջ մտածում եք, թե մուտիտը նույն քաղաքականությունն է կամ նույն փորձագիտությունն է? Որ Հայաստանում այլ հասկացողներ չկան? Բա ինչու ձեր տված հարցերից ոչ մեկ հետևյալի մասին չեն?
-Ուր է ոչ թռիչքային գոտին? -Ուր են ռուս-թուրքական մշտադիտարկման արդյունքները, մանավանդ որ դիտարկողներից մեկը հենց ԱԹՍ արտադրող երկիրն է ու իր վաճառած ցանկացած ԱԹՍ-ի ու բայրաքթարի սերիան, կոդն ունի ու գիտի, թե որը որտեղ է օգտագործվում? -Ուր են Ռուսաստանի արբանյակային հանույթի տվյալները, մանավանդ որ դրանք ձեր ասած ուսումնական խաղալիքը չեն, ինչպես հեգնում էիք Հայաստանի առաջին արբանյակին? -Ուր են Արցախի երկնքի փակման մեխանիզմներից հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը?

Սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ. Ովքեր տեղյակ չեն կամ մոռացել են՝ մեկ անգամ էլ հայտնենք, որ. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Անհարմար հարցեր են? Նման չեն ձեր հարցին? Ցավեցնում են ինչ-որ սուրբ տեղեր? Ոչինչ։ Ավելի անհարմար ու ամոթալի է իրական պատասխանատուի մասին խոսելու փոխարեն ցեխը սեփական երկրի վրա շպրտելը…Ու սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ…

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով