Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին․ Քարտեզագետի ուշագրավ դիտարկումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը ․ -Պարոն Գալիչյան, մամուլում տարածվել է, որ հայկական կողմից դեռևս 2021-ի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված ադրբեջանական կողմին փաստաթուղթ է ներկայացվել, որի 8-րդ կետում հայկական կողմը պատրատսակամություն է հայտնել կառուցելու անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ լիարժեք կապը: Ի՞նչ է հայտնի Ձեզ այս ճանապարհի վերաբերյալ:

Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին․ Քարտեզագետի ուշագրավ դիտարկումները

Օրդուբադը Նախիջևան է, Հայաստանն ինչպե՞ս կարող է հանձն առնի ճանապարհ կառուցել Նախիջևանի մեջ: Ադրբեջանը չի ընդունում 1920 թվականից հետո եղած քարտեզները, մինչև 1920 թվականն է ընդունում որպես անկախ Ադրբեջանի սահմաններ, ըստ իր Սահմանադրության: Այսինքն 1921-ին, որ Նախիջևանը տրվեց Ադրբեջանին, դա էլ չի ընդունում: Նաև 2021-ի հուլիսին Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, դա էլ ուրեմն պիտի չընդունի: Ադրբեջանը որոշ բաներ է հայտարարում, որոնք իր Սահմանադրությունից դուրս են, խորհրդային ժամանակաշրջանում են տեղի ունեցել: նույնը վերաբերում է անկլավներին: Իրենք ասում են՝ մենք 1918-1920 թվականի Ադրբեջանի ժառանգորդն ենք, իսկ այդ ժամանակ անկլավ գոյություն չի ունեցել: Անկլավներ չեն եղել մինչև 1934 թվականը: Թող իրենց Սահմանադրությամբ շարժվեն:

Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին․ Քարտեզագետի ուշագրավ դիտարկումները

Նախկինում Մինջիվան-Օրդուբադ նախկինում գնացքի այդպիսի ճանապարհ ունեցել ենք, Հորադիզից եկել է մինչև Ջուլֆա, որն անցել է Հայաստանի տարածքով: Այն մասը, որը հիմա Հայաստանի տարածքում է, պետք է Հայաստանը նորոգի, որ մասն էլ Ադրբեջանի տարածքում է, Ադրբեջանը պետք է նորոգի, որովհետև շարքից դուրս են եկել ճանապարհները՝ այսքան տարի չգործածվելով: Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը, ցավոք, մեր որոշ մեծարգո պետական ղեկավարներ վաճառել են Իրանին որպես հասարակ երկաթ, մինչդեռ դա հատուկ պողպատից է պատրաստված:

Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին․ Քարտեզագետի ուշագրավ դիտարկումները

Մինչև հիմա պարզ չէ դարձել, թե ինչ քարտեզների հիմքով պետք է ընթանան բանակցությունները: Սա մտահոգվելու առիթ տալի՞ս է: Այո, չգիտենք, գիտենք՝ ինչ պետք է լինի, բայց պարզ քարտեզները չենք տեսել, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը մեզ չի տվել այդ քարտեզները, որ ինքն ասում է՝ այդ քարտեզներն են կարևոր, 1920-1922 թվականների քարտեզները: Ինքը հոկտեմբերին հայտարարեց՝ մենք պետք է մասնակցենք սահմանազատման ու սահմանագծմանը, քանի որ քարտեզները միայն մեզ մոտ կա: Այսինքն մյուս քարտեզներով չենք շարժվելու, 1920-ի քարտեզներով ենք շարժվելու, իսկ այդ քարտեզները մենք չենք տեսել: Բայց մենք դրա հիման վրա պատրաստված ուրիշ քարտեզները տեսել ենք, որտեղ անկլավներ չկան, Հայաստանի տարածքում են Ալ լճերը, Արծվաշենն իր ամբողջ տարածքով և այլն: Բայց այդ քարտեզները չեն օգտագործվում սահմանազատման գործընթացում: Պուտինն ասաց, որ բանակցությունների ժամանակ այդ քարտեզը կբերենք:

Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին․ Քարտեզագետի ուշագրավ դիտարկումները

Պարոն Գալիչյան, այդ քարտեզները մինչ օրս չեն հրապարակվում, կարծում եք՝ անկլավների մասով մենք լուրջ խնդիրներ կունենա՞նք: Մենք խնդիր չպետք է ունենանք, քանի որ Ադրբեջանն ասում է՝ 1918-1920 թվականներ, իսկ այդ ժամանակ անկլավ գոյություն չուներ, վերջ: Ադրբեջանը չի կարող իր Սահմանադրությանը հակառակ շարժվել: Մեր իրավաբանները պետք է այդ կետը բռնեն, առաջ տանեն և ոչ մի զիջում չանեն Ադրբեջանին:Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ սահմանազատման գործընթացի առումով անորոշությունները պահպանվում են: Այո, մենք պետք է ունենանք քարտեզները, որ իմանանք՝ ինչի մասին է խոսքը: Կարող է՝ իրենք քարտեզները փոխել են, հարմարացրել են Ադրբեջանի շահին, հիմա էլ բերեն, մեջտեղ հանեն, ասեն՝ սա է: Ամեն ինչ կարելի է սպասել այդ քարտեզների բացահայտումից:

Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին․ Քարտեզագետի ուշագրավ դիտարկումները

Ռուսաստանում գտնվող քարտեզները, որոնց մասին ակնարկում է Պուտինը, որքանո՞վ են մեր շահերից բխում: Եթե դրանց հիման վրա պատրաստված քարտեզները նայենք, դա Հայաստանին շատ ձեռնտու է: Որովհետև շուրջ 1500 քառակուսի կիլոմետր Ադրբեջանը պետք է հետ վերադարձնի Հայաստանին: Դրա համար ես խիստ կասկածում եմ, որ պարոն Պուտինը հանի այդ տեսքով քարտեզները, քանի որ նա չի ուզի Ադրբեջանի խաթրին կպնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով