Սա շատ կարևոր հարց է․ Իրանը հստակորեն բարձրացնում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ փորձելով երաշխիքներ ստանալ, որ․ Իրանագետի ուշագրավ վերլուծությունը

Հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Անցնող շաբաթ էլ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակությունն էր Հայաստանում։ «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ:

Սա շատ կարևոր հարց է․ Իրանը հստակորեն բարձրացնում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ փորձելով երաշխիքներ ստանալ, որ․ Իրանագետի ուշագրավ վերլուծությունը

Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը: Այցի շրջանակում քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սա շատ կարևոր հարց է․ Իրանը հստակորեն բարձրացնում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ փորձելով երաշխիքներ ստանալ, որ․ Իրանագետի ուշագրավ վերլուծությունը

Ընդհանրապես, վերջին շրջանում երկու երկրների միջև փոխայցելություններն անընդհատ բնույթ են կրում։ Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս շարունակական այցերին, նշեց, որ Իրանը նման ինտենսիվ այցերով ազգային, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում։ Ինչ վերաբերում է երկու երկրների քաղաքակրթությունների երկխոսությանը, դա երեսուն տարի ոչինչ չի տվել, միայն հաճոյախոսություն է եղել։

Սա շատ կարևոր հարց է․ Իրանը հստակորեն բարձրացնում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ փորձելով երաշխիքներ ստանալ, որ․ Իրանագետի ուշագրավ վերլուծությունը

«Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Զանգեզուրի միջանցքի արծարծումը շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այնտեղ ընտրություններ են լինելու, իսկ գիտենք, որ այս պահին Էրդողանի վարկանիշը 30 տոկոսից էլ ցածր է, հետևաբար, Զանգեզուրի միջանցքի արծարծումը կարող է լրացուցիչ դիվիդենտներ բերել Էրդողանին: Իսկ ահա Իրանի համար կարևոր է, որ սահմանների փոփոխություն չլինի և սա բանակցությունների առանցքն է։ Ես այս ինտենսիվ հանդիպումները պայմանավորում եմ դրանով։ Իրանը և Հայաստանը լավ հարևաններ են, Իրանի համար միակը Հայաստանն է, Հայաստանի համար միակն Իրանն է, որ որևէ քաղաքական և տարածքային խնդիրներ չունեն։ Այս փոխհարաբերությունները ավելի սերտացման կարիք ունեն, շատ ավելի շուտ պիտի սերտացնեին, որ փաստի առաջ չկանգեին, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,-ասաց Բեգիջնյանը:

Սա շատ կարևոր հարց է․ Իրանը հստակորեն բարձրացնում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ փորձելով երաշխիքներ ստանալ, որ․ Իրանագետի ուշագրավ վերլուծությունը

Նրա խոսքով, Իրանն ուշի-ուշով հետևում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող տեսակետներին, և ըստ դրա էլ շատ անգամ շարժվում է. Այս հանդիպումների ընթացքում, Բեգիջանյանի խոսքով, Իրանը հստակորեն բարձրացնում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ փորձելով երաշխիքներ ստանալ հայկական կողմից, որ այդ միջանցքը չի լինելու. «Հատկապես եթե էներգետիկ Թուրքիան ու Ադրբեջանը խողովակաշար անցկացվեն, 100 տոկոսով իրենք պետք է վերահսկեն, էդտեղ պետք չպետք է դա թույլ տանք։ Հայաստանի փոքր տարածքում դա չպետք է թույլ տալ, քանի որ կարող է դառնալ բնապահպանական աղետ»,-ընդգծեց իրանագետը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով