Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․ Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․ Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․  Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ Վալադաոն ու Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը։Ուղերձում կոնգրեսականները նշել են, որ շարունակում են պահանջել ԱՄՆ կառավարությունից՝ ձեռնարկել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները, որպեսզի պատժեն Թուրքիային և Ադրբեջանին՝ 2020 թվականին Արցախի վրա հարձակման համար, ինչպես նաև պատշաճ աջակցություն ցույց տալ այն ընտանիքներին, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան կամ համարձակորեն շարունակում են ապրել իրենց հայրենի հողում:

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․  Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Կոնգրեսականները վերահաստատել են իրենց հավատարմությունը ԱՄՆ կառավարության և Արցախի իշխանությունների միջև պաշտոնական համագործակցությանը և պատրաստակամություն հայտնել՝ համատեղ աշխատել Արցախի վերափոխման համար: Ինչու՞ Արցախը շնորհավորանք չի ստանում իր անվտանգությունն ապահովող ու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի Պետդումայի գեթ մեկ պատգամավորից։ «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման մի շնորհավորանք տեսել է միայն ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի կողմից։

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․  Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Մեր զրուցակիցը, սակայն, խնդիրը դիտարկում է առավել լայն համատեքստում․ «Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանում Պետդումայի պատգամավորներն իրավասու չեն, ազատ չեն արտահայտելու իրենց միտքը՝ մանավանդ այնպիսի զգայուն թեմաների շուրջ, ինչպիսին են տարածաշրջանում գտնվող կոնֆլիկտները։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում կան թե՛ հանրաճանաչ լրագրողներ և թե՛ պատգամավորներ, որոնք աշխատում են այս կամ այն երկրի ուղղությամբ։ Ենթադրենք մի քանի պատգամավորներ, ինչպես նաև հայտնի ռուս լրագրողներ աշխատում են հայերին հաճոյանալու ուղղությամբ։ Նմանատաիպ կարգավիճակ ունեցող այլ պատգամավորներ ու լրագրողներ էլ աշխատում են Ադրբեջանի ուղղությամբ՝ հաճոյանալու ադրբեջանական հասարակությանը։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե տրվենք այդ հաճոյախոսություններին ու համեմատենք, թե ով է ավելի դրական բաներ ասում, ով՝ ոչ, այլ պարզապես առերեսվենք փաստերին», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․  Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Մանրամասնելով իր միտքը, մեր զրուցակիցն ասաց․ «Փաստերն այսօր վկայում են, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը շատ ավելի սերտ դաշնակցային հարաբերություններ ունեն, քան Հայաստանն ու Ռուսաստանը՝ չնայած չունեն այն բոլոր համաձայնագրերը, որ մենք ունենք Ռուսաստանի հետ։ Այստեղ պետք է հասկանալ, որ կա շահերի համընկնում ու շահերի բախում։ Տվյալ շրջանում մենք գործ ունենք այն իրականության հետ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային շահերը համըկնում են։ Պետք է ոչ թե պայքարել դրա դեմ, այլ պարզապես ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ առաջնորդվելով արդեն սեփական երկրի շահերով»։

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․  Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Իննչպե՞ս պետք է պետական մակարդակով կառուցենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով այնտեղից եկող բարեկամական արձագանքները, մեր զրուցակիցն ասաց․ «Իսկապես ԱՄՆ կոնգրեսականները կարող են զգալի ներդրում ունենալ երկրի արտաքին գերատեսչության քաղաքական վրա։Հետևաբար կարևոր է, որ Հայաստանի խորհրդարանականները ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների հետ սերտորեն աշխատեն։ Կա հայ-ամերիկյան բարեկամական խորհրդարանական խումբ։ Այդ ֆորմատով շփումները պետք է մշտական բնույթ կրեն։ Դրանք պետք է լինեն նամակագրության, հեռախոսազանգերի, սոցիալական հարթակների միջոցով՝ առաջին հերթին թվիթերով։ Պետք է մշտական կապ պահել այն ուժային գերտերության հետ, որն այսօր իսկապես «հարց լուծող» երկիր է և ում շահերը արդեն երկար տարիներ համընկնում են Հայաստանի կենսական շահերի հետ։ Ընդ որում՝ համընկնում են նաև Արցախի իրավունքների ու կենսական շահերի հետ։ Եթե մենք խոսում ենք արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին, ապա գիտենք նաև, թե իրավունքը որտեղ է ավելի պաշտպանված։ Խոսել իրավունքների պաշտպանության մասին՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի օրինակով՝ առնվազն ծիծաղ, նաև՝ կարեկցանք է առաջացնում։ Ապավինել այդ կենտրոնների կարողությանը կամ ցանկությանը՝ ավելի շուտ ինքնախաբեություն է, որը մենք ժամանակ առ ժամանակ՝ մանավանդ հետպատերազմյան շրջանում մեզ թույլ ենք տալիս»։

Սա պետք է ընդունել ի գիտություն և շարժվել առաջ․  Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ-ի և ոչ ՌԴ-ի հետ

Արդյոք Հայաստանում պետական մակարդակով կա ԱՄՆ-ի կարևորության մասին գիտակցում, հարցին ի պատասխան, Առնոլդ Բլեյանն արձագանքեց․ «Ես տեսնում եմ, որ կա։ Սակայն պետք է նշել, որ ցանկացած փորձ մեծ հակադրության է արժանանում Ռուսաստանի կողմից։ Տեսանք, որ բրյուսելյան հանդիպումը տապալեց նախորդիվ պայմանավորված մոսկովյան հանդիպումը։ Ընդ որում՝ այստեղ կարելի է փաստել, որ դա հայ-ադրբեջանական համատեղ սադրանք էր՝ Մոսկվայի նկատմամբ։ Բնական է, որ երբ կար արդեն համաձայնություն Մոսկվայի հետ և հետո այդ մոսկովյան հարթակը փոխարինվում է բրյուսելյանով․ պետք է լիներ երկու կողմերի համաձայնությունը։ Չէր կարող լինել մի իրավիճակ, երբ մի կողմի համաձայնությունը լիներ, մյուսինը՝ ոչ։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարություններից, տեսանք, թե Մոսկվայում այդ հանդիպման հետ կապված ինչ հակազդեցություն կա»,-եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով