Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա’յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա’յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Հերթական շաբաթ օրն է, կեսօր, երեսնամյա մայոր Լևոն Ավետիսյանի հարազատներն ու ընկերները հավաքվել են, քիչ հետո եկավ նաև Մայրանուշը. նշանակում է՝ կարելի է շարժվել։

Էջմիածնից Եռաբլուր տանող ճանապարհին Էլիզան ու Սուրենը նստած են Մայրանուշի գրկին ու դրվագներ են պատմում նրա և Լևոնի պսակադրությունից։ Լևոն Ավետիսյանն ու Մայրանուշ Երանյանը սեպտեմբերի 26-ին՝ պшտերшզմի նախորդ օրը, ամուսնացան։ Լևոնը հետшխույզ էր, վարժ տիրապետում էր թուրքերենին ու կատարում էր հատուկ առաջադրանքներ։

Նրան զինվորական ծառայությունը գրավել էր դպրոցական տարիներից։ Հարևանը, որ զինվորական էր, նրան պարբերաբար իր հետ տանում էր զորամաս, պատմում զինվորական կյանքից։ Լևոնը հաճախ էր բարձրանում հարևանի տուն ու նայում, թե ինչպես էր նա քարտեզ գծում, հետագայում ինքն էլ շատ հմուտ էր նույն գործում։ Ապրիլյան պшտերшզմի իր ծառայակիցներից Հունան Ավետիսյանն ասում է, որ մшրտшկшն առաջադրանք կատարելիս քարտեզին ընդամենը մեկ անգամ էր նայում։

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Ութերորդ դասարանն ավարտելուն պես որոշում է, որ պիտի զինվորական դառնա. ընդունվում է «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարան, որտեղ էլ ծանոթանում է Գառնիկ Ֆահրադյանի հետ ու միասին ուսումը շարունակում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Գառնիկը հիմա նստած է բազմոցի անկյունում, մի քանի օրից նորից Արցախ պիտի գնա, քիչ է խոսում, թողնում է, որ մյուսները պատմեն Լևոնի մասին, թեպետ ամենաշատը հենց ինքն է տեղյակ նրա մարտական ուղուց. համալսարանից հետո միասին են տեղափոխվել Հադրութ ու նույն զորամասում շարունակել ծառայությունը։ «Լևոնին ինչքան հիշում եմ, միշտ ժպտում էր, միշտ տրամադրություն ուներ, իրեն նեղված երբեք չեմ տեսել»,- պատմում է Գառնիկը։ Տիկին Գայանեն՝ Լևոնի մայրը, գլխի շարժումով հաստատում է ու ասում, որ իր տղան ոչնչից տոն սարքող մարդ էր։

Ապրիլյան պшտերшզմի ժամանակ ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանը ցուցաբերած խիզախության համար միանգամից ստանում է մայորի կոչում ու նշանակվում Ջաբրայիլի զորամասի գնդի հետախուզության պետ։

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Լևոն Ավետիսյանի հայրը

«Դեռ 4-րդ կուրսում ինքն ինձ ասում էր՝ մամ, էնքան հետաքրքիր ա, տղերքը նստում են վիլիսը, գնում են, ոչ մեկը լուր չի ունենում, մինչև որ գալիս են։ Էնքան խնդրեցի իրեն, ասեցի՝ մի’ գնա ռազվեդկա, ասեց՝ չէ, չեմ գնա, մամ»,- հիշում է Լևոնի մայրը։

Իր ծառայությունից նա ոչ մեկին ոչինչ չէր պատմում, հստակ չէր ասում, թե ինչով էր զբաղվում, նույնիսկ խաչաձև հարցերով որևէ բան իմանալ հնարավոր չէր։ Հարազատներն ասում են, որ գուցե ճիշտն էլ դա էր, էդպես իրենք վտшնգի չափը չէին պատկերացնում։ Ծառայությանը վերաբերող ամեն հարցի պատասխանում էր նույն նախադասությամբ՝ թողեք հանգստանամ։

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Եռաբլուրից հետ ենք գալիս։ Լևոնի նկարի կողքին թարմ ծաղիկներ են դրված։ Կինը՝ Մայրանուշ Երանյանը, բերում է ամուսնու բոլոր պատվոգրերը, խնամքով շարում սեղանին, հետո ուղղում դրոշը ու լուսանկարելու համար հարմար դիրքեր առաջարկում, այնպես, որ բոլոր մեդալները պարտադիր երևան, իսկ դրանք քիչ չեն։ Լուսանկարը նայելուց հետո դրոշը տեղափոխում է, հետո ծալում ու նորից դնում նախկին տեղում։ Առաջարկում եմ իրեն էլ լուսանկարել, չի համաձայնում, ասում է՝ նկարներում իրեն ավելի շատ է միայնակ զգում։

Ութ տարի Արցախում ծառայելուց հետո այս տարվա հունիսի 23-ին Լևոն Ավետիսյանը տեղափոխվում է Երևան՝ ծառայությունը շարունակելու։ Բայց թե մասնավորապես ինչ էր անում, հարազատներից ոչ ոք ստույգ չգիտի։

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

«Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, առաջ էնքան հեշտ էր, որ հարցնում էին, ասում էի գնդի հետախուզության պետ ա, հիմա չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ասում էր՝ ա’յ մամ, դու էլ ասա քարտեզ ա գծում»,- պատմում է Գայանե Ադամյանը։

Արցախից Հայաստան ծառայության տեղափոխվելուց հետո ժամանակն էր հարսանիքի մասին մտածելու։ Սեպտեմբերի 22-ից արձակուրդ է վերցնում ու զբաղվում հարսանիքի պատրաստությամբ, տուն են վարձում ու պատրաստվում տեղափոխվել։ Մայրանուշը հիշում է, որ Արցախում ծառայության ժամանակ հաճախ չէին կարողանում հանդիպել, Լևոնը միշտ շտապում էր ու ժամանակ չուներ։ Նույնիսկ Մայրանուշի հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար միանգամից նրանց տուն էր գնացել ու հոր հետ խոսել. ժամանակ չկար, հաջորդ օրը պիտի Արցախ վերադառնար։

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

Լևոնն ու Մայրանուշը

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան։ 27-ին սկսվեց պшտերшզմը։ «Լևոնը շատ մտահոգ էր, անընդհատ զանգեր էր ստանում՝ էս տղան չկա, մյուսը զ ոհվեց։ Իր ուշքն ու միտքը Ղարաբաղն էր, էնպես, որ ասում էի՝ ավելի լավ է գնա աշխատանքի, թե չէ իմ Լևոնը իմ Լևոնը չի»,- պատմում է Մայրանուշը։

Հոկտեմբերի 2-ին մայոր Ավետիսյանին ճանապարհեցին աշխատանքի այն մտքով, որ երեկոյան պիտի գա։ Տնեցիներին ասել է՝ հասնում եմ Գորիս, հետ գամ։ «Նա իրեն էնպես էր պահում, որ չէինք էլ կասկածում, թե գնալու է։ Հիմա, որ հետ եմ նայում, շատ բաներից կարելի էր կռահել իր մտադրությունը, բայց ուշադրություն չէի դարձնում»,- ասում է կինը։

«Իր աշխատանքի բնույթն էնպիսին էր, որ ոչ մեկը չգիտեր՝ ուր գնաց, ինչի համար գնաց։ Միայն գիտեինք, որ իրենց ջոկատն էնտեղ էր, որտեղ ամենաշատն օգնության կարիք կար»,- ասում է Լևոնի հայրը՝ Արմենակ Ավետիսյանը։

Պшտերшզմի առաջին օրերին Հովհաննեսը՝ Լևոնի մորաքրոջ տղան, հիշում է, որ երբ ուզել է կամավոր մեկնել ռшզմшճшկшտ, Լևոնն ասել է՝ սպասիր, հենց ես գնամ, քեզ էլ հետս կտանեմ։ Չի տարել։ Հետո էնտեղից զանգել է ու ասել, որ Արցախի ճամփան մոռանա. ինքը երկուսի տեղն էլ կ ռվում է։

Սեպտեմբերի 26-ին ամուսնացան, 27-ին սկսվեց պատերազմը․ «Ասում էի՝ Լևոն ջան, հիմա դու էդտեղ ի՞նչ ես անում, ասում էր՝ ա'յ մամ․․ դու մի ասա քարտեզ ա գծում»

«Լևոնը բոլորի մասին մտածում էր, բոլորի մասին հոգում էր, ինքը եթե միայն իր մասին մտածեր, հաստատ էսօր ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Ինքն իր գործի գիտակն էր, շատ ճարպիկ ու փորձառու, մենք երբեք չէինք մտածում, որ նման բան հնարավոր է տեղի ունենա»,- ասում է Հովհաննեսը։

30-ամյա մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանը զ ոհվեց հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ Հադրութի շրջանում, մարտական առաջադրանք կատարելիս, ստույգ տեղը հայտնի չէ։

Ռիմա Գրիգորյան,
Հետք Մեդիա Գործարան

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով