Սերժ Սարգսյանի անակնկալը Իշխան Սաղաթելյանին

Սերժ Սարգսյանի անակնկալը Իշխան Սաղաթելյանին

Սերժ Սարգսյանի անակնկալը Իշխան Սաղաթելյանին

Երկու օր անց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կխոսի այդ մասին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի մեկ-երկու նախադասության ընթացքոււմ ասել է երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ընդդիմության շարժման արդյունքի մասին հարցին: Սերժ Սարգսյանն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: ՀՀԿ նախագահ Սարգսյանը փաստորեն առաջին անգամ հնչեցնում է այն, ինչ չէր ասվել մինչև այժմ: Մինչ այժմ, ավելի քան մեկուկես ամիս տևող ակցիաների ընթացքում որևէ գործիչ չէր հայտարարել, թե ով է ընդդիմության առաջնորդը: Այդ հարցերին, որ հնչել են տարբեր հարթակներից, սովորաբար տրվել են հնարավորինս խուսափոխական, խուսանավող պատասխաններ: Որևէ մի գործիչ, որ ներկայացնում է ընդդիմությունը, կամ ընդդիմության համակիր մեդիա-փորձագիտական որևէ շրջանակ չի խոսել առաջնորդի մասին:

Սերժ Սարգսյանի անակնկալը Իշխան Սաղաթելյանին

Սերժ Սարգսյանն այդ առումով փաստորեն առաջինն է, որ հայտարարում է՝ ընդդիմության առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է: Ընդ որում, մինչ այժմ որևէ մեկը կարծես թե չի էլ հերքել Սերժ Սարգսյանին և ասել, որ առաջնորդը Իշխան Սաղաթելյանը չէ: Մյուս կողմից, Սարգսյանն ասել է մի բան, տվել է մի ձևակերպում, որը հերքելը կստեղծի բավականին անլուրջ իրադրություն: Մյուս կողմից սակայն, թերևս այդքան էլ լուրջ չի հնչում այն, որ ընդդիմության առաջնորդը Սաղաթելյանն է: Իհարկե այստեղ խնդիրը Սաղաթելյանի անձը չէ, այլ նրա քաղաքական հետագիծն ու տրամաչափը, ու նաև այն ուժի ներսում հարաբերությունների տրամաբանությունն ու պատմությունը, որ կազմում է փողոցի շարժման առանցքը: Ի վերջո, այդ ամենը հիանալի պատկերացնում են բոլորը, ըստ այդմ հազիվ թե որևէ մեկը լրջորեն պատկերացնի և հավատա այդ պատկերացմանը, որ առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը փաստորեն նրան նշանակում է առաջնորդ, այդ կերպ մատուցելով անակնկալ: Ընդ որում, պարզ էլ չէ՝ դա հաճելի՞ անակնկալ է, թե ոչ: Որովհետև, եթե չի փոխվում ներքաղաքական այն պատկերը, որ կա փողոցի շարժման՝ փաստորեն Իշխան Սաղաթելյանի առաջնորդությամբ գրեթե երկամսյա շարժման արդյունքում, ապա ստացվում է, որ առաջնորդը դառնում է նաև այդ արդյունքի կամ դրա խոսուն պատկերի բացակայության գլխավոր պատասխանատուն:

Սերժ Սարգսյանի անակնկալը Իշխան Սաղաթելյանին

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին նշանակում է գլխավոր պատասխանատու: Այստեղ թերևս ուշագրավ է հիշել, որ իրադարձությունները մեծ հաշվով սկսեցին Պատիվ ունեմ դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից, որը Զատկի կիրակի հայտարարեց Ազատության հրապարակում պայքար սկսելու և այլևս տուն չգնալու մասին: Ստացվում է, որ «Պատիվ ունեմ»-ը սկսում է մի գործընթաց, որի մեղմ ասած անարդյունավետության համար ՊՈՒ դաշինքի փաստացի առաջնորդ Սերժ Սարգսյանը «պատասխանատու» է նշանակում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի ներկայացուցչին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով