Սթրեսի բուժում. 7 պատճառ, թե ինչու պետք է քայլել անձրևի տակ
Շատ մարդկանց դուր է գալիս անձրևի ձայնը: Ոմանց դուր է գալիս ռոմանտիկ զգացողությունների համար, իսկ ոմանք էլ վստահ են, որ անձրևը հանում է սթրեսը և հանգստացնում: Անձրևի տակ զբոսանքները իսկապես կարող են բուժիչ ազդեցություն ունենալ, չէ որ այն մեր միտքը հանգստացնելու կախարդական հատկությամբ է օժտված:
Անձրևի հոտը հանգստացնում է մեր միտքը
Խոնավության բարձր աստիճանը օգտակար է մաշկի և մազերի համար: Անձրևի կաթիլները իրենց մեջ պարունակում են քիմիական տարեր, որոնք վերափոխում են մեր մաշկը՝ դարձնելով այն ավելի թարմ և հանգիստ:
Ճապոնացի գիտնականները ապացուցել են, որ խոնավ և թաց եղանակին արված ֆիզիկական վարժություններն ավելի շատ կալորիաններ են այրում, քան չոր և տաք եղանակին:
Անձրևի կաթիլները վերացնում են օդի մեջ եղած փոշին և միկրոբները, այդպիսով քայլելով անձրևի տակ դուք վայելում եք անнկարագրելի թարմ օդ:
Անձրևի տակ քայլելով դուք Ձեզ ավելի ազատ եք զգում: Ցանկություն է առաջանում խախտել բոլոր կանոնները, ուրախանալ և ծիծաղել:
Անձրևն օգնում Ձեզ, սեփական խնդիրներին այլ աչքերով նայել՝ ավելի հանգիստ, կարգավորել ամեն ինչ՝ առանց խուճապի:
Ժամանակակից աշխարհը ավելի ռացիոնալ է դարձել: Հաճախ չէ, որ կարող ենք հանդիպել մարդու, ով սիրում է քայլել անձրևի տակ:
Օրինակ մի վերցրեք ձանձարելի մարդկանցից: Զբոսնեք անձրևի տակ, մաքրեք Ձեզ միտքը, ազատվեք բացասական մտքերից և էմոցիաներից, շտապեք դեպի քամին և արկածները: