Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

«Ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի մ ահը մերձմոսկովյան Մոժայսկում դարձել է սոցիալական ցանցերի ռուսական հատվածի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Նրա մեքենան պայթել է ընթացքի ժամանակ, որի հետեւանքով Դարիան զոհվել է։ Ըստ ականատեսների՝ մեքենայի մեջ պետք է լիներ հայրը, սակայն վերջին պահին նա այլ մեքենա է նստել։Առանձնացնենք մի քանի արձագանքներ։

Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

«Ինչ-որ մեկը կասի, որ օգոստոսի սրբազան զ ոհաբերությունը Մոժայսկի մայրուղու վրա քաոսային է դարձնում գործընթացը. ինչ-որ մեկը կհամոզի, որ, ընդհակառակը, այն կմոբիլիզացնի և դրանով իսկ կչեզոքացնի գալիք տագնապալի ապագայի ռիսկերը»,- գրում է Կրեմլին սպասարկող «Նեզիգարի» ալիքը: Այս գրառման վրա ուշադրություն է հրավիրել հրապարակախոս Յուլիա Լատինինան. «Ես չգիտեմ, թե ով է կատարել Ալեքսանդր Դուգինի դստեր սպանությունը՝ մարգինալ, բայց ականավոր ֆաշիստ: Բայց ես հավատում եմ, որ դրան կհաջորդի Մեծ տեռորը, ինչպես Լենինի դեմ Ֆանի Կապլանի մահափորձից կամ Կիրովի սպանությունից հետո»,- գրել է նա։

Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

«Կասկած չկա, որ այս պայթյունը կօգտագործվի ահաբեկչության նոր ալիքը օրինականացնելու համար, այդ թվում՝ Պուտինին առարկող մարդկանց հարազատների դեմ: Գիշերային պայթյունը դրա համար հիանալի «տեսական հիմք» է ապահովում, և հենց ինքը՝ Դուգինը դա կանի», գրել է ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկովը։ RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը նույնպես խոսել է գաղափարական զտումների մասին եւ կոչ է արել հարվածներ հասցնել որոշում կայացնող կենտրոններին, ակտիվիստներին եւ այլն։ Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է ուկրաինական հետքի մասին։

Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

Ինչպես տեսնում ենք, «օգոստոսյան սրբազան զ ոհաբերությունը» քննարկումները կենտրոնացնում է ներքին ցնցումների անխուսափելիության եւ դրանք «արտահանելու» փորձերի վրա։ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանում պետական խոշոր կորպորացիաների թոփ-մենեջերների, բանակի եւ հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդավոր մահերի ու անհետացումների ալիքը հասնում է Կրեմլի քաղաքականության «գաղափարախոսական հիմքերին»։ Զուգահեռ նկատելի է մեկ այլ՝ արդեն ապասրբազնացման հետեւողական ընթացք՝ ՌԴ նախագահ Պուտինի։

Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են

Դուգինը, Պուտինը եւ մյուսները էթնիկ ազգայնականությունը եւ կայսերականությունը՝ անհամատեղելին համատեղելու «գաղափարախոսության» զ ոհեր են։ Առաջին թ իրախը եղավ Հայաստանն արցախյան ճակատում՝ երկիրը որպես այդպիսին կազմալուծելու մոտալուտ հեռանկարով։ Նույնը Ուկրաինայում է տեղի ունենում։ Սրանք կայսրության ակամա ջղաձգումների ավարտական փուլի վկայությունն են։

Rating
( 1 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends