Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն. Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը նշանակում է, որ. Արամ Սարգսյանի կարևոր գրառումը

Ռիսկի չգնալը ավելի մեծ ռիսկ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ «ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նախագահող է նշանակում նախկին փոխպետքարտուղարին։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի եռանախագահողները հեռախոսազրույց են ունենում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ և հաստատում իրենց պատրաստակամությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առումով։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժում են Ադրբեջանի ԱԳՆ հրավերը այցելել Շուշի։ ԱՄՆ-ը հանդես է գալիս Արցախի կարգավիճակի հարցի լուծման մոտեցումով և կարևորում արցախայության տեսակետ հայտնելու իրավունքը։

Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն. Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը նշանակում է, որ. Արամ Սարգսյանի կարևոր գրառումը

ՌԴ-ն և Ադրբեջանը համարում են կարգավիճակի հարցը լուծված, ու դա հստակ արտահայտում են Մոսկվայում եռակողմ հանդիպումներից հետո մամուլի ասուլիսներում և Պուտինի հարցազրույցներում ԼՂ պատկանելության մասով։ Ադրբեջանում ՌԴ դեսպանը սիրով ընդունում է հրավերը և այցելում Շուշի։ Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն, բայց այս փաստերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ խնդիրը լինելու է կարգավիճակի և վերջնական կարգավորման շուրջ, որին փորձելու է հակադրվել Ալիևը և բրյուսելյան հանդիպմանը ի հակադրություն փորձվելու է կազմակերպել մոսկովյան հանդիպում, որում փորձելու են ճնշել Հայաստանին։

Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն. Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը նշանակում է, որ. Արամ Սարգսյանի կարևոր գրառումը

Լուծումը՝ հնարավոր տարբերակներով դուրս գալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակից։ Արևմտյան քաղաքական, ռազմական և տնտեսական ազդեցությունը մեծացնելու նպատակով դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև ՌԴ-ն, միևնույն է, մեզ զենք չի վաճառում, ՀՀ անվտանգության ապահովման պարտավորությունները ՀԱՊԿ-ը չի կատարում, բայց ՀԱՊԿ-ում լինելը խանգարում է մեզ ավելի լուրջ ռազմական օգնություն տրամադրելուն, որ ուղիղ հայտարարել են թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի դիվանագիտական ծառայությունները։ Ուսումնասիրելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական աջակցության ցուցանիշները բարեկամ երկրներին, կարելի է համոզվել, որ ՀԱՊԿ-ից ազատվելու պարագայում արևմտյան ռազմական օգնությունը Հայաստանի համար տարեկան կարող է լինել 350-400 միլիոն դոլարի սահմաններում, և՝ ժամանակակից սպառազինությամբ։ Հավելեք՝ ժամանակակից պատերազմաների մարտավարության ու ռազմավարության ուսուցումը: Համոզված եմ, որ մեկ տարվա գումարով նման սպառազինությունը բավարար է, որ Բաքուն և Մոսկվան փոխեն իրենց տոնը՝ զսպելով ախորժակները։

Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն. Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը նշանակում է, որ. Արամ Սարգսյանի կարևոր գրառումը

Հ.Գ. Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը վերջանալու է Արցախի կորստով, ՀՀ սահմանների ի վնաս մեզ, ռուսական քարտեզներով վերաձևմամբ և ՀՀ սուվերենության կորստով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով