Վերջը ցավոք այսպես է լինում, երբ քեզ կռուտոյ տղու տեղ դրած թքած ունես, թե աշխարհում ինչ են մտածում. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

2020-ի աղետալի պատերազմից հետո նոկաուտի, ցավի, վշտի մեջ հայտնված մեր հասարակության ներսում բուռն բանավեճի գլախովր թեմաներից է այն, թե ինչու չկարողացանք տեր կանգնել բազում զրկանքների, կորուստների, հերոսամարտերի գնով նվաճված ազատագրական պայքարի հաղթանակը, և ինչպես կերան/ք նրա գլուխը․․․ Կողմերի արգումենտների վրա կանգ չեմ առնի, որովհետև ակնհայտորեն մեր հասարակության ճնշող մեծամասնությունը լավ էլ գիտակցում է, թե ինչ գործոնների հանրագումարում դա եղավ․․․

Վերջը ցավոք այսպես է լինում, երբ քեզ կռուտոյ տղու տեղ դրած թքած ունես, թե աշխարհում ինչ են մտածում. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Բայց գրառումս վերաբերում է ՀԱՂԹԱՆԱԿ բառին, որովհետև երեկ թվիթերում աչքիս զարնեց մի դաժան ճշմարտություն։ Այն ինչ ունեցանք մենք, միայն մենք անվանեցինք հաղթանակ։ Ուրիշ ոչ մեկ։ Այդ բառը ժողովրդի համար հպարտության, իսկ քաղաքական վերնախավի համար դեմագոգիայի խորհուրդ էր ստացել՝ սոսկ բաժակաճառեր ասելու համար։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մեջ այն որևէ ամրագրում չստացավ, քանզի ինչպես անգամ մեր “դաշնակից” Լուկաշենկոն ցինիկաբար հայտարարեց, հայկական կողմն ասել էր, որ դա իրենը չէ (խոսքը հայտնի 7 շրջանների մասին է), կամ ինչպես մեր դաշնակից Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հենց պատերազմի առաջին շաբաթն ասաց՝ “հայկական կողմը վաղուց գիտեր, որ դրանք շուտ թե ուշ պետք է վերադարձնի”։ Ի դեպ, այժմ էթնիկ հայ Լավրովի այս հայտարարությունն ավելի դաժան լույսի ներքո է երևում․ այն Ադրբեջանի հարձակումը միջազգայնորեն լեգիտիմացնելու առաջին խոշոր դրսևորումն էր․․․ Դեհ, ինչու չպետք է ԱՄՆ-ում կամ Եվրոպայում մտածեին, որ եթե Հայաստանի դաշնակիցն է դա ասում, ու Հայաստանն էլ համաձայնել է վերադարձնել, ինչու խանգարել “վերադարձին”, եթե այն խաղաղ ճանապարհով չի ստացվում․․․

Վերջը ցավոք այսպես է լինում, երբ քեզ կռուտոյ տղու տեղ դրած թքած ունես, թե աշխարհում ինչ են մտածում. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Բայց կրկին վերադառնամ ՀԱՂԹԱՆԱԿ բառին։ Երեկ առնվազն մի քանի երկիր՝ Իսրայել /դեսպանի մակարդակով/, Ուկրաինա /դեսպանի մակարդակով/, Բելառուս /կարծեմ՝ ԱԳՆ մակարդակով/, Թուրքիա, Պակիստան /վարչապետի մակարդակով/, Ղազախստան, Իրան /դեսպանի մակարդակով/ շնորհավորել են Ադրբեջանին “հաղթանակի օրվա կապակցությամբ”։ Ասացեք խնդրեմ՝ 1994թ-ից մինչև 2020թ․ քանի պետություն է թեկուզ դեսպանի մակարդակով շնորհավորել մեզ ամեն մայիսի 8-9-ի՝ եռատոնի, այդ թվում՝ Արցախյան հաղթանակի համար․․․․ Ոչ մի․․․․ Ինչո՞ւ․․․․ Որովհետև այն միայն ներքաղաքական սպառման համար է կոչվել հաղթանակ, բայց ոչ ավելին․․․ Հետևաբար, ցավալիորեն պրոբլեմն ավելի խորն է, քան պատկերացրել ենք․․․․

Վերջը ցավոք այսպես է լինում, երբ քեզ կռուտոյ տղու տեղ դրած թքած ունես, թե աշխարհում ինչ են մտածում. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Իսկ Ադրբեջանն արդեն երկրորդ տարին է, ինչ շնորհավորանքներ է ստանում առնվազն վերոնշյալ երկրներից․․․Միակ մխիթարությունը թերևս այն է, որ անցած տարի հայերով այնպես գրոհեցինք այդ դեսպանների էջերի վրա, որ այս տարի շնորհավորական տեքստերը թեթևակի զսպվածություն ունեն։ Դա տեսանելի է օրինակ Իսրայելի խեղկատակ, կիսահայ դեսպանի կամ անգամ Ուկրաինայի դեսպանի տեքստերում․ նախկինում նրանք ավելի սանձարձակ էին, իսկ անցած մեկ տարվա ընթացքում մեր լիքը գրոհներից հետո այս տարի մեղմել են “հիացմունքի” դոզան․․․․

Վերջը ցավոք այսպես է լինում, երբ քեզ կռուտոյ տղու տեղ դրած թքած ունես, թե աշխարհում ինչ են մտածում. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Բավական առանձնացող էր Ադրբեջանում Իրանի դեսպանի տեքստը, ով կրկին շնորհավորել էր տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, բայց հողերը անվանել էր “Մահմեդական աշխարհի” մաս, այսինքն նաև վիրավորել էր Բաքվին՝ դրանք չհամարելով նրանը․․․ Ավելի քան ակնհայտ է, թե Թեհրանի այս խայթոցը ուր է տանում՝ այն ժամանակներ, երբ ողջ Կովկասը շիա մահմեդական կայսրության մեջ էր․․․ Չնայած իր այս խայթոցին, հայերով նրան էլ չխնայեցինք, քանզի մեզ համար այնքան էլ էական չէ, թե ով է հավակնում այն հողին, որի վրա մեր քաղաքներն ու գյուղերն էին, մեր հայերն էին ու որևէ տեքստով իսկ շնորհավորելը նշանակում է արդարացնել էթնիկ զտումները..․
Մի խոսքով, վերջը ցավոք այսպես է լինում, երբ քեզ կռուտոյ տղու դրած թքած ունես, թե աշխարհում ինչ են մտածում, ինչպես նախկին իշխանության առանցքային դեմքերն էին հայտարարում՝ “մենք մեր խնդիրը լուծել ենք, թող Ալիևն ու աշխարհը մտածեն, եթե խնդիր ունեն”։ Բարեբախտաբար,․ Ալիևն առայժմ գնում է մեր այդ տրորած ճանապարհով․․․ Ու տա Աստված, ինքը երկար այդպես գնա, իսկ մենք սթափվենք ու ուժ հավաքենք․․․

Rating
( 1 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends