Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը. վաղվանից կհավաքվեն վրանները. Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը
Վաղը Ֆրանսիայի հրապարակից կհեռացվեն «Դիմադրության» շարժման վրանները։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիբ Իշխան Սաղաթելյանը.
«Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, գրում է Փաստինֆոն։
«Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը: Այստեղ մարդիկ անձնվիրաբար օրուգիշեր անցկացրել են, սակայն եկել է պահը, որ այդ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարեւոր տեղերում: Ֆրանսիայի հրապարակն այլեւս «Դիմադրություն» շարժմանն է՝ անկախ նրանից այստեղ վրաններ կան, թե՝ ոչ»,- նշեց Սաղաթելյանը: