Տեղեկացեք, թե որ դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան
ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թու յլտվության պարագայում։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝ հարկավոր է ունենալ կո րոնավիրուսի թեստի բաց ասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից:
Թեսթի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։ «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածը IOS համակարգով ներբեռնելու համար` այստեղ։
Android համակարգով ներբեռնելու համար` այստեղ։