Տորթ «Հմայք»՝ շոկոլադե հմայք քաղցրակերների համար․ պատրաստեք, չեք փոշմանի

Տորթ «Հմայք»՝  շոկոլադե հմայք քաղցրակերների համար․ պատրաստեք, չեք փոշմանի

Տորթ «Հմայք»՝  շոկոլադե հմայք քաղցրակերների համար․ պատրաստեք, չեք փոշմանի

Առաջարկում ենք անչափ համեղ տորթի բաղադրատոմս: Պատրաստվում է պարզ և արագ և ստացվում է շատ-շատ համեղ: Բաղադրիչներ` կաթ՝ 150մլ, չամիչ՝ 1 բաժակ, ձու՝ 6 հատ, շաքարավազ՝ 300գ, կակաո՝ 3ճ.գ., ալյուր՝ 400գ, սոդա՝ 1,5թ.գ., քացախ՝ 1ճ.գ. Կրեմի համար` բարձր յուղայնությամբ սերուցք՝ 600մլ, եփած խտացրած կաթ՝ 380գ, ջնարակի համար` շոկոլադ՝ 180գ, սերուցք՝ 150մլ: Պատրաստման եղանակ` Չամիչը լվանալ, վրան եռման ջուր լցնել և թողնել 15 րոպե, որից հետո ջր քամել: Կաթն ու չամիչը հարել բլենդերի օգնությամբ: Ձվերի դեղնուցներն ու սպիատկուցներն առանձնացնել:

Տորթ «Հմայք»՝  շոկոլադե հմայք քաղցրակերների համար․ պատրաստեք, չեք փոշմանի

Սպիտակուցը հարել, մինչև պնդանա, որ շրջելիս չծորա և շարունակել հարելով աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Դեղնուցը հարել և ավելացնել սպիտակուցներին: Սոդան մարել քացախով և ավելացնել ձվային զանգվածին: Ավելացնել նաև չամիչը: Մաղելով լցնել կակաոն: Մաղել նաև ալյուրը և մաս-մաս ավելացնել խմորին: Խառնել, մինչ միասեռ զանգված կստացվի: Խմորը բաժանել 3 մասի: Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:

Տորթ «Հմայք»՝  շոկոլադե հմայք քաղցրակերների համար․ պատրաստեք, չեք փոշմանի

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և հերթականությամբ թխել յուրաքանչյուր մասը թխել 7-9 րոպե: Կրեմը պատրաստելու համար հարել խտացրած կաթն ու սերուցքը՝ խիտ կրեմ ստանալով: Ձևավորել տորթը՝ կորժերին կրեմ քսելով: Ուղարկել սառնարանը և թողնել 30 րոպե: Շոկոլադից և սերուցքից ջնարակ եփել և լցնել տորթի վրա:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով