Տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսի չափով․ Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման

Տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսի չափով․ Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման

Տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսի չափով․ Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման

Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսի չափով․ Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման

«Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը:

Տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսի չափով․ Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման

Անդրադառնալով ավտոբուսների ձեռքբերմանը՝ Սարգսյանը նշեց. «Մենք արդեն կնքված պայմանագիր ունենք MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Նոյեմբերին մեր գործընկերները կլինեն արդեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում»:

Տրանսպորտի խնդիրը կլուծվի 70 տոկոսի չափով․ Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման

Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար: «165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends