Ցավալի լուր․ Ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պшտերшզմի ժամանակ զnհվшծ 106 անձի մարմին
Արցախում ռուսական խաղաղապահ զnրակшզմի հրամանատարության միջնորդությամբ փետրվարի 16-ին, ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պшտերшզմի ժամանակ զnհվшծ 106 անձի մարմին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է․ «Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա եւ Արցախում ռուսական խաղաղապահ զորաшազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պшտերшզմի ժամանակ զ ոհված 106 անձի մարմին:
Վերջին պшտերшզմի զ ոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաեւ 1990-ականների պшտերшզմի հայ եւ ադրբեջանցի զ ոհերի шճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:
Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին»։