Ցուցադրվել է աշխարհի ամենահին քարտեզը, որի վրա նշված երեք պետություններից մեկը Հայաստանն է․ Մանրամասներ

Հայաստանի վերաբերյալ համաշխարհային հարթակում խոսելիս ամենակարևոր փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն 1-ինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Սակայն ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. վեցերորդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա: Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Բայց նրանք, բարեբախտաբար, չէին սահմանափակվում իրենց իմացածով ու շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10-ը ամենահները։

Ցուցադրվել է աշխարհի ամենահին քարտեզը, որի վրա նշված երեք պետություններից մեկը Հայաստանն է․ Մանրամասներ

1․ Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)։ Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը, և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող յոթ կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել։ Ստացվում է, որ ՀՀ-ն ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։ 2․ Հեկատեոս Միլեթացու քարտեզում (մ․ թ․ ա․ 6-5-րդ դդ.) աշխարհը բաժանված է երեք մասի՝ Եվրոպա, Ասիա, Լիբիա (Աֆրիկա), որոնք տեղակայված են Միջերկրական ծովի շուրջը։ Նրա քարտեզում աշխարհը շրջանաձև սկավառակ է՝ շրջապատված օվկիանոսով։ 3․ Պոսիդոնիոսի քարտեզը (մ․ թ․ ա․ 2-րդ դար) ընդլայնում է աշխարհի վերաբերյալ եղած պատկերացումները։ Նրա քարտեզում հին հունական տարածքներին են միանում նաև Ալեքսանդր Մակեդոնացու գրաված հողերը։ Ի դեպ, այս քարտեզում էլ Հայաստանը պատկերված է աշխարհի կենտրոնում։

Ցուցադրվել է աշխարհի ամենահին քարտեզը, որի վրա նշված երեք պետություններից մեկը Հայաստանն է․ Մանրամասներ

4․ Պոմպոնիուս Մելայի քարտեզը (43 թվական) էլ ավելի է «ընդարձակում» աշխարհի սահմանները՝ զանազանելով Ասիան, Եվրոպան ու Աֆրիկան։ Այստեղ «Արմենիա» տեղանվանը կարելի է հանդիպել հյուսիսարևմտյան հատվածում։ 5․ Կլավդիոս Պտղոմեոսն առաջինն էր, որն իր քարտեզի վրա (150 թվական) նշեց երկարության ու լայնության գծերը։ 7․ Կոզմա Ինդիկոպլեվստի քարտեզում (վեցերորդ դար) աշխարհը պատկերված է որպես ուղղանկյուն 8․ Մահմուդ ալ-Քաշհարի քարտեզում (11-րդ դար) աշխարհի կենտրոնում հնադարյան Բալասագուն քաղաքն է, որն այժմյան Ղրղզստանի տարածքն է։ 9․ Աշխարհի հայերեն ամենահին քարտեզը (13-14-րդ դար) ըստ էության փոքրիկ աշխարհացույց է։ Նրա հեղինակը հայտնի չէ, բայց ակնհայտ երևում է, որ այն կազմված է ըստ կրոնական ըմբռնումների․ կենտրոնում Երուսաղեմն է, իսկ աշխարհը շրջապատում է օվկիանոսը:

Ցուցադրվել է աշխարհի ամենահին քարտեզը, որի վրա նշված երեք պետություններից մեկը Հայաստանն է․ Մանրամասներ

10․ Հենրի Բանտինգի քարտեզը (1581 թվական), որտեղ աշխարհը պատկերված է եռաթերթ ծաղկի տեսքով, աշխարհի սահմանների վերաբերյալ հստակ պատկերացումներ չի տալիս։ Այն ավելի շուտ քրիստոնեական եռամիասնության գաղափարն է շարունակում եւ աշխարհի կենտրոնում դնում Երուսաղեմը։ Իհարկե, նմանօրինակ քարտեզում Հայաստանը չէր կարող չլինել։ ysu.am կայքէջից

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով