Փաշինյանի այցը Մոսկվա պատահական չէր. Ինչ որ լուրջ որոշում է պատրաստվում, որը. Տարասովի կարևոր վերլուծությունը

Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա շատ կարևոր էր։ Ենթադրվում է, որ շատ կարևոր խոսակցություն է եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Փաշինյանի այցը Մոսկվա պատահական չէր. Ինչ որ լուրջ որոշում է պատրաստվում, որը. Տարասովի կարևոր վերլուծությունը

Մեր զրուցակիցը նկատեց, որ Փաշինյանի բաց տեքստով հայտնել է հայկական կողմի առաջնահերթությունները՝ առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում. «Ինչպես կարելի է ենթադրել՝ փակ հանդիպման ժամանակ հարցերն ավելի մանրամասն են քննարկվել, բայց ցավոք սրտի քննարկման մանրամասները այդպես էլ մնացին անհայտ։ Կարող եմ ասել, որ կողմերը գոհ էին բանակցություններից։ Ընդ որում՝ բանակցությունների առարկան շատ լուրջ է։ Ինչպես գիտեք՝ տարածաշրջանում իրավիճակը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում։ Պատահական չէ, որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանին խնդրեց ժամանել։ Սա այս տարվա մեջ արդեն չորրորդ այցելությունն է։ Իմ դիտարկմամբ՝ պատրաստվում է ինչ-որ լուրջ որոշում։ Ենթադրում եմ, որ այսպիսի մի կոմբինացիա է նախապատրաստվում․ Հայաստան, Ռուսաստան, գուցե նաև Բաքու ֆորմատով։ Կարծես թե ուզում են ամրապնդել այն իրավիճակը, որը ամրագրվեց տարածաշրջանում ղարաբաղյան պ ատերազմից հետո, սկսել ինտենսիվ բանակցություններ՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորելու համար։ Միգուցե այս ֆորմատին միանա նաև Թուրքիան»,-ասաց քաղաքագետը։

Փաշինյանի այցը Մոսկվա պատահական չէր. Ինչ որ լուրջ որոշում է պատրաստվում, որը. Տարասովի կարևոր վերլուծությունը

Տարասովի դիտարկմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ուշացնում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, իսկ հիմա Բաքվի, Մոսկվայի, Անկարայի համար անսպասելիորեն ավելացել է նաև Իրանի գործոնը․«Եթե իրադարձություններն այսպես զարգանան, ապա եռակողմ ձևաչափով հարցերի քննարկումը դժվար կլինի։ Իրանը հայտարարում է, որ համաձայն չէ Զանգեզուրի միջանցքի հետ, ինչը շատ կարևոր գործոն է։ Իհարկե Իրանի ու Ադրբեջանի միջև առաջացած առճակատման գործոնը նվազել է, բայց դրանից խնդիրը չի վերանում։ Ցավոք սրտի, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, բանակցությունների գերակշռող մասն ընթանում է փակ ֆորմատով և մենք միայն ենթադրություններ կարող ենք անել»։

Փաշինյանի այցը Մոսկվա պատահական չէր. Ինչ որ լուրջ որոշում է պատրաստվում, որը. Տարասովի կարևոր վերլուծությունը

Խոսելով «3+3» ձևաչափի հնարավորությունների, այդ ֆորմատի արդյունավետության մասին, մեր զրուցակիցը նկատեց․«Նախևառաջ նշեմ, որ դա բավականին տարօրինակ կոմբինացիա է ու այն թուրքական է։ Երկրորդ՝ ինչու՞ է Ռուսաստանը հիմա այդ մասին խոսում, գուցե չկան այլ նախագծեր։ Ասում ենք «3+3», այստեղ կա Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, բայց ո՞րն երկիրն է կոնկրետ աշխատանք տանում այդ նախագծի իրականացման համար։ Խոսում են նախագծի մասին, բայց կոնկրետ աշխատանք չի տարվում։ Դրա համար անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք, ժամանակ, բայց նման աշխատանք մենք դեռ չենք տեսնում։ Ինչպես ռուսներն են ասում՝ կռունկ երկնքում։ Իսկ գործնականում կա այն, ինչ տեղ է ունենում այսօր, այս պահին։ Ինձ մոտ տպավորություն է, որ այժմ ինչ-որ լուրջ որոշումներ են կայացվում, որոնք առայժմ քողարկված են»,-եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով