Փաշինյանի դրած խաղը ՀԱՊԿ-ի ներսում հետաքրքիր է դառնում. Հայաստանն անընդհատ հիշեցնելու է ՀԱՊԿ-ին՝ մենք այստեղ ձևական չենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Փաշինյանի դրած խաղը ՀԱՊԿ-ի ներսում հետաքրքիր է դառնում. Հայաստանն անընդհատ հիշեցնելու է ՀԱՊԿ-ին՝ մենք այստեղ ձևական չենք

Իր խոսքում վարչապետը նշել է․ «Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

Փաշինյանի դրած խաղը ՀԱՊԿ-ի ներսում հետաքրքիր է դառնում. Հայաստանն անընդհատ հիշեցնելու է ՀԱՊԿ-ին՝ մենք այստեղ ձևական չենք

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի դրած խաղը ՀԱՊԿ-ի ներսում հետաքրքիր է դառնում․ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որի տարածքի մի մասը օկուպացված է և տեղի ունի խոսելու և հիշեցնելու: Հայաստանը անընհատ հիշեցնելու է ՀԱՊԿ-ին՝ մենք այս կառույցում ձևական չենք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով