Փաստորեն, Հայաստան դաշինքում փորձում են այդ խնդիրն էլ լուծել՝ մեկ կրակոցով մի քանի նապաստակ խփելով
Ստյոպա Սաֆարյանը գրում է․ Ես հիշում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո կայքերում քանիցս չհաստատված բայցև չհերքված տեղեկություններ էին հրապարակվում այն մասին, որ Հայաստան դաշինքում լուրջ բազարներ են մանդատները վայր դնելու համար, որպեսզի 50 թե 51-րդ համարը զբաղեցնող անձը խորհրդարան մտնի…
Այն ժամանակ գրում էին, որ դա չստացվեց… Չլինի գործող պատգամավորներին օրինազանցության դրդելով ու վերջնահաշվում մանդատազրկել տալով փորձում են այդ խնդիրն էլ լուծել’ մեկ կրակոցով մի քանի նապաստակ խփելով?