Քաղաքական դաշտը քայքայված է․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

Քաղաքական դաշտը քայքայված է․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

Քաղաքական դաշտը քայքայված է․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է: — Մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի: Տպավորություն է, թե իշխանական բուրգը չի երերում փողոցում տեղի ունեցող երթերից, ակցիաներից: Սա ի՞նչ է նշանակում: — Որքանով ես եմ հասկանում, հանրահավաքները սկսվեցին այն բանից հետո, երբ գործող վարչապետը հայտարարեց, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Դա հասկացվեց որպես Հայաստանի պաշտոնական համաձայնություն, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմի մեջ: Դրանից հետո սկսվեցին ցույցերը: Պետք է հասկանալ, որ ցույցերի նպատակն այն էր, որ Հայաստանի իշխանություններն այդ քայլին չգնան: Գոնե մինչ այս պահը գործող իշխանությունը նման փաստաթուղթ չի ստորագրել: Այս իմաստով կարող ենք ենթադրել, որ բողոքի ակցիաներն իրենց նպատակին հասել են:

Քաղաքական դաշտը քայքայված է․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

— Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Սա կարո՞ղ է նվազեցնել հավաքի մասնակիցների քանակը, թե՞ հակառակ էֆեկտը կարող է տալ: — Դժվարանում եմ պատասխանել: Որպես կանոն, ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառումն ակտիվացնում է բողոքը: Սակայն ես այլ հարթությունում եմ սա դիտարկում: Սրանք իշխանության եկան ոստիկանների առջեւ ձեռքերը վեր բարձրացնելով, հիմա իրենք են ոստիկանական ուժ կիրառում: Կարծում եմ, որ դա քանդում է գործող իշխանության հայեցակարգը, որով եկել են իշխանության: Դա հետագայում իր ազդեցությունը կունենա՝ կառավարության համար բացասական իմաստով:

Քաղաքական դաշտը քայքայված է․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

— Եթե պայքարը թափ չառնի, չուժգնանա, ի՞նչ պետք է անի փողոց դուրս եկած ընդդիմությունը: — Այս հարցը պետք է ընդդիմության ներկայացուցիչներին տալ, գուցե նրանք ունեն պլան Բ ու գիտեն, թե ինչ են անելու հաջորդ քայլով: Համենայնդեպս, հանրությանը չեն ներկայացրել հետագա գործողությունների իրենց ծրագիրը: — Ասում են՝ նոր արտահերթ ընտրությունները կարող են անխուսափելի լինել, առաջիկայում տեսնո՞ւմ եք նման օրակարգ: Եթե այո, ապա ի՞նչ կտա այն մեզ:

Քաղաքական դաշտը քայքայված է․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

— Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իմ կարծիքով, անխուսափելի են, մենք աշխատող խորհրդարան չունենք այսօր, քաղաքական դաշտն էլ քայքայված է: Այսպես երկար չի կարող շարունակվել, այլ հարց է, թե որ իրադարձությունը կխթանի նման զարգացումը: Կարծում եմ, որ դա կախված կլինի նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան Արցախի խնդրում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով