Քաղաքացիները կտուգանվեն 100 հազարից 200 հազար դրամի չափով.Ահա թե ինչի համար

Քաղաքացիները կտուգանվեն 100 հազարից 200 հազար դրամի չափով.Ահա թե ինչի համար

Քաղաքացիները կտուգանվեն 100 հազարից 200 հազար դրամի չափով.Ահա թե ինչի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աղբահանության ու սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ մեծ տուգանքներ են նշանակվելու: Մասնավորապես, գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելու դեպքում աղբավայրը շահագործող ընկերությունը կտուգանվի 100 հազար դրամից 200 հազար դրամի չափով:

Քաղաքացիները կտուգանվեն 100 հազարից 200 հազար դրամի չափով.Ահա թե ինչի համար

Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատությունների, սպանդանոցների ու այլ տեսակի կենսաբանական աղբի դեպքում, ինչպես նաեւ այն պարագայում, երբ հեղուկ գազն առանց հատուկ տարաների մեջ պահեստավորելու աղբավայր կնետվի, ֆիզիկական անձը՝ 10.000-20.000, իրավաբանական անձը 80.000-100.000 դրամի չափով կտուգանվի։

Քաղաքացիները կտուգանվեն 100 հազարից 200 հազար դրամի չափով.Ահա թե ինչի համար

Նշենք, որ համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական թափոններ, մարտկոցներ ու կուտակիչներ, ինչպես նաեւ 1 խմ եւ ավելի ծավալով այրվող, շիկացած կամ տաք աղբ, ձյուն ու սառույց թափելու դեպքում ֆիզիկական անձինք 5000-10.000 դրամով կտուգանվեն, իրավաբական անձինք՝ 20.000-30.000 հազար դրամով:

Քաղաքացիները կտուգանվեն 100 հազարից 200 հազար դրամի չափով.Ահա թե ինչի համար

Նույն չափով տուգանք կարող է կիրառվել նաեւ ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնց՝ աղբանոցներում թափած աղբը կարող է վնաս հասցնել աղբահանության աշխատանքներ իրականացնող անձանց կյանքին եւ առողջությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով