Քոչարյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ պայմանավորվածությունը․ Ինչ տողատակ էր պարունակում Լևոն Քոչարյանի հայտարարությունը

Քոչարյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ պայմանավորվածությունը․ Ինչ տողատակ էր պարունակում Լևոն Քոչարյանի հայտարարությունը

Քոչարյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ պայմանավորվածությունը․ Ինչ տողատակ էր պարունակում Լևոն Քոչարյանի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որն այս օրերին մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու մեկնած տիկնոջ կողքին լինելու համար, գրառում է արել Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և փաստացի փողոցի շարժումը դադարեցնելու վերաբերյալ որոշման կապակցությամբ: Նա նշել է, որ կա երկու տարբերակ՝ հուսահատվել և մեղավորներ փնտրել, թե՞ վերլուծել ձեռքբերումներն ու բացթողումները, սթափ գնահատել իրավիճակն ու շարունակել պայքարը: Լևոն Քոչարյանն արել է պայքարը շարունակելու տարբերակն ընտրելու կոչ: Ռոբերտ Քոչարյանի որդու կոչը ուշագրավ է: Խոսքն իհարկե դրա քարոզչական տրամաբանության մասին չէ: Այդ տրամաբանությունը եղել է, կա ու թերևս կշարունակի լինել հայաստանյան բոլոր շրջափուլերի ընդդիմություններին ընդհանուր գծերից մեկը: Բոլորն էլ որևէ անարդյունավետ շրջափուլից հետո խոսել են պայքարը շարունակելու մասին: Այստեղ ուշադրության է արժանի ավելի տողատակային քաղաքական հարթությունը, ինչի մասին, ի դեպ, առիթ եմ ունեցել գրելու և խոսելու բազմիցս՝ ներկայիս խորհրդարանական ընդդիմության գործունեության, մասնավորապես Հայաստան դաշինքի «կազմության» վերաբերյալ:

Քոչարյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ պայմանավորվածությունը․ Ինչ տողատակ էր պարունակում Լևոն Քոչարյանի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը գործնականում դաշինք է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ միջև: Եվ այդ հանգամանքը բավականին նրբորեն նկատվում էր նաև այս 45 օրերի ընթացքում: Տեղի ունեցողի հիմնական երկու դեմքերը Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Քոչարյանն էին, մեկը ՀՅԴ պատվիրակը, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին: Քաղաքականությունը հարաբերությունների բարդ և բազմաբնույթ մեխանիզմ է, որտեղ լայն արդյունքների բացակայությունը միշտ նեղացնում է գործակցության ընդհանուր եզրերը և լայնացնում տարակարծությունների դաշտը: Եվ այստեղ, խոսելով խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգ փոխհարաբերության մասին, պետք է թերևս նկատել, որ տարակարծությունները լոկ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան դաշտում չեն, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ տիրույթում: Ի վերջո, չպետք է մոռանալ այն, որ 2014 թվականին ՀՅԴ-ն թողեց Ռոբերտ Քոչարյանին և ընտրեց Սերժ Սարգսյանի առաջարկը՝ 2015-ի Սահմանադրություն, տեղ նոր խորհրդարանում և կառավարությունում:

Քոչարյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ պայմանավորվածությունը․ Ինչ տողատակ էր պարունակում Լևոն Քոչարյանի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանը, որը չի մոռանում իրեն հասցված ոչինչ, անկասկած չի մոռացել և դա, ինչպես նաև այն, թե ինչ էր հայտարարում այդ տարիներին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին. «Վերադարձողը վերադառնում է՝ չի սպասում պայմանների»: ՀՅԴ-ն այդ շրջանում «չսպասեց» Ռոբերտ Քոչարյանին և որոշեց պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, հետո էլ՝ Նիկոլ Փաշինյանի հետ, թավշյա հեղափոխության համատեքստում: Դաշնակցությունը ըստ էության «դուրս եկավ» պայմանավորվածություններից այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանից չստացավ 2018-ի արտահեր խորհրդարանական ընտրությանը անցնելու երաշխիք: Սեփական ուժով անցնել ՀՅԴ մոտ չստացվեց: Դրանից հետո ՀՅԴ-ն վերստին պայմանավորվեց Ռոբերտ Քոչարյանի հետ: 45-օրյա «շարժումը» գործնականում կարող է դառնալ այդ պայմանավորվածության վերջի սկիզբ և խոշոր հաշվով, իրավիճակը վերլուծելու Լևոն Քոչարյանի հայտարարությունը թերևս պարունակում է նաև այդ տողատակը, հաշվի առնելով այն, որ այդ գործընթացի առաջնորդությունը «հանձնվել» էր ՀՅԴ-ին, ինչը սակայն տապալվել է կատարելապես: Ըստ այդմ, նոր «մարտավարություն» ասվածը կամ ենթադրելու է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ «բաժանման» մեկնարկ, կամ ուժերի հարաբերակցության փոփոխություն և ՀՅԴ-ն կմնա, բայց բացառապես Ռոբերտ Քոչարյանի պայմաններով:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով