Քոչվոչ գեներալի ուղերձը․ «Ղարաբաղը վերցրինք, հաջորդը ՀՀ-ա, մենք ըտեղ գերե զմшններ ենք թողել». Փորձեմ մեկնաբանել․ Ազատ Աբրահամյան
Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձը ուղղված մեզ՝ հայ ազգին: Հղումը չեմ տեղադրում դրան ավելորդ ուշադրության չարժանացնելու համար:Ուղղակի նրանց համար, ովքեր չեն հասցրել դիտել, փորձեմ մեկնաբանել ոչ բառացի
մեջբերումով: Եվ այսպես, ըստ էության, քոչվոր գեներալը չասաց որևէ նոր բան:Այն, որ ՀՀ-ն ադրբեջան է, և, որ քոչվորների ռшզ մական պլանները գլխավորապես հենց ՀՀ-ին են ուղղված՝ 1 անգամ չէ հնչեցվել այդ երկրի ամենաբարձր մակարդակներից: Սակայն հատկանշական է այն, որ
այդպիսի հայտարարություններով, ընդ որում, լկ տի ձևակերպումներով, բացեիբաց, սկսել են ներկայանալ արդեն ադրբեջանական տարբեր օղակների ներկայացուցիրներ, այդ թվում նաև ռшզ մական գերատեսչության բարձրաստիճան զինվորականներ: Քոչվոր գեներալի ուղերձը,
իմիջայլոց, հայերենով է: Ահա ամփոփ բովանդակությունը. << Լեռնային Ղարաբաղը վերցրինք, հաջորդը ՀՀ-ն ա, մեր Հայաստանը: Մենք ըտեղ գերե զմшններ ենք թողել… >>,և այլն: Սթափության կոչեր չեմ հնչեցնի… Ամենքն իր համար թող հետևություններ անի: Զարգացումները
լավ բաներ չեն խոսք տալիս, ու նոր վտш նգների ի հայտ գալու հավանականությունները դատարկ մտահոգություններ չեն: Գոյության խնդիր է դրված՝ լինել-չլինելու խնդիր: Արցախի հարցում, փաստացի, մեն-մենակ մնացինք: Միջազգային հանրություն կոչվածից միայն Ռուսաստանի
Դաշնությունը շտապեց օգնության: Բայց այս պահին աշխարհաքաղաքական ամբողջովին այլ իրողություններ ունենք, և որևէ մեկը հաստատել չի կարող, թե ոնց հնարավոր սցենարներ են մշակված ու դրանց համեմատ ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական
շահերի մոտեցումները: Ասել կուզեմ, որ դարձյալ մեն-մենակ մնալու հավանականությունը բացառված չէ,ու պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարների… Չգիտեմ ինչու, սակայն մի բան հուշում է, որ թշ նшմու մտքում՝ ապրիլի քսանչորսն է… Ա.Ա.