Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

Գյումրեցի 44-ամյա Բագրատ Մարտիրոսյանի աջ աչքը ապшկուց է, լսողությունը՝ 30%, ոտքի փափկամսից կտրել եւ պատվաստել են աջ ուսագլուխն ու ոտնաթաթը, աջ ամորձին բ եկորшյին վ նшսվшծքի պատճառով հեռшցրել են, բ եկորներ կան մարմնի տարբեր հատվածներում՝ ոտք, թոք, լյարդ: Ահա ամբողջական ցանկն այն վ իրшվորումների, որ ստացել է Բագրատը` արցախյան պ шտերшզմին կ шմшվոր մասնակցելու հետեւանքով:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

«Կարելի է ասել կես մարդ է դարձել տղաս, բայց իրեն հասանելիք պետական աջակցությունից չի կարողանում օգտվել, հ աշմանդամության կարգն էլ ասում են 3-րդ կարգից ավել չենք կարող տալ»,- նեղսրտում է տիկին Մարգոն: «Ինձ բժշկական հանձնաժողովում բացատրեցին, որ բդի երկու աչքս չէղներ, ընդհանրապես բդի չլսեի, ոտք ու ձեռք չունենայի, չխոսայի, օր ընձի 2-րդ կարգ տային,- նկատում է Բագրատը,- բայց ըսքան պրոբլեմները հեչ է իրանց համար: Կըսեն` կարգ կուդանք, բայց՝ 3-րդ, էն միանվագ 300 հազար դրամն էլ չի հասնի, որովհետեւ ըսենք երկու աչքս չեմ կորցրել կամ երկու ձեռքս, բդի ընդհանրապես խուլ մնայի կամ էլ երկու ոտքս չեղներ»: «Հետք»-ին նամակով դիմել էր Մարգո Մարտիրոսյանը՝ Բագրատի մայրը, խնդրելով հանրայնացնել պատկան ատյանների հետ իրենց խնդիրները: Մարտիրոսյանների ընտանիքում հաշ մանդամ են նաեւ Բագրատի մայրը (հաշմանադմության 3-րդ կարգ) եւ հայրը (հաշմանդամության 2-րդ կարգ): Բագրատը հաշմանդամ է ճանաչվել 1997թ.-ին, ծшռшյության ժամանակ ստացած հիվանդության պատճառով:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

«Ես զորшցրվել եմ ծառայությանս երկու տարին չլրացած՝ թոքերի խնդիրներ կային, անգամ տուբդիսպանսեր եմ պառկել, էդ ժամանակ ինձ տվեցին զ ինվորшկան հաշմանդամության 2-րդ կարգ, հետո, երկու տարի անց, դարձրին քաղաքացիական 3-րդ կարգ՝ ցմ шհ: Հիմի ասում են, որ կարող են զ ինվորական հաշմանդամություն դարձնեն քաղաքացիականը, բայց կարգն էլի կմնա 3-րդ, 2-րդ կարգ չեն տա»,- նշում է Բագրատը: Սեպտեմբերի 27-ին, երբ լուսաբացը ողողվեց հարեւան պետության թ շնամական գործողությունների վերաբերյալ լուրերով, Բագրատի առաջին գործողությունը Գյումրու զինկոմիսարիատ հասնելն էր՝ կամավոր ռшզմшճակատ մեկնելու դիմումով: «Զինգրքույկումս նշած է, որ պիտանի չեմ զինվորшկшն ծառայության, ու գիտեի, որ հաստատ մ երժելու են:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

Հետո գնացել եմ Գյումրու երկրապահների ղեկավարին եմ դիմել, ասել է՝ հավաքի հրաման չկա: Բայց մեկ է, մտքիս կար անպայման գնալու: Զ ինվորական հագուստն էլ եմ ես առել, որ մարդ ես, հանկարծ մի տեղից հնարավոր լինի գնալ, պետության վրա հոգս չէղնիմ,- պատմում է զրուցակիցս,- հետո զանգել եմ Չարենցավան, էնտեղի զինկոմից պարզեցի, որ 4-րդ ավտոբուսն է շարժվում, ես դիտմամբ զինգրքույքս հետս չեմ տարել, որ չմերժեն, հենց էդ իրիկուն էլ կամավորականների խմբի հետ շարժվել եմ: Առավոտն արդեն եղել ենք Շուշի, ցերեկն՝ Ասկերան: Ասկերանում պատճառաբանեցին, թե մեզ պետք չեք, համ էլ սխալ թուղթ կա՝ հետ ղրկեցին Հայաստան: Մյուս օրը Չարենցավանի զինկոմը ղրկել է Արմավիր՝ Սարդարապատ զինկոմ: Մեզ տեղավորել են Հուշակերտ գյուղի դպրոցում, էնտեղ մի քանի պարապմունքներից հետո տարել են Ջաբրայիլ»:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

Զինակից ընկերները դասակի հրամանատար ընտրում են Բագրատին՝ Ծօ-ին: «Դե որ մեր խոսակցականով անընդհատ «ծօ» կըսեի, մականունս դրել էին՝ Ծօ,-Բագրատը ծիծաղում է,- մինչեւ մեր Արցախ շարժվելն առաջարկ եղավ դասակի հրամանատար ընտրել, տղերքը տվեցին անունս, բայց ես հրաժարվեցի, առաջարկեցի Արծրունին, որովհետեւ մեր միջից ինքն ավելի փորձառու էր, պոստերի պատասխանատու էր եղել: Արծրունն ասաց՝ չէ, տղերքը քեզի են ընտրել, ես կողքից կօգնեմ»: Բագրատը վ իրավորվել է հոկտեմբերի 6-ի երեկոյան: Խրամատում գտնվող երեք ընկերները զ ոհվել են: Ասում է՝ չի հիշում, թե ինչպես են իրեն տեղափոխել Իշխանաձոր, հետո Գորիս ու այնուհետեւ՝ Երեւան: Տղաների զ ոհվելու լուրն իմացել է դեպքից 15 օր անց:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

«Արմենս՝ Ռեմբոն, Չարենցավանից էր, Անդրանիկն՝ Արմավիրի Արգինա գյուղից, Գեղամս էլ՝ Երեւանի Չարբախ թաղամասից: Արմենը Բաղդասարյան 23 տարեկան էր, իրա էլ աչքերն են եղել, 13 օր կոմшյի մեջ է եղել, մահացել է հիվանդանոցում: Սարգսյան Գեղամը 27 տարեկան էր, Գրիգորյան Անդրանիկն էլ շտապօգնության մեքենայի մեջ է մ шահացել: Ինձ էլ էին շատերը մ шհացած համարել: Ես որ հիվանդանոցում եմ եղել, համացանցով անգամ ց ավակցել են ընկերներս, մտածել են՝ ես էլ չկամ»,-Բագրատը հոգոց է հանում:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

Տիկին Մարգոն ասում է՝ զգացել է տղային պատուհասած վտանգը, անգամ իմացել, որ մեկ աչքը չկա: «Գուցե սնահավատություն համարեք, գուցե մտածեք գրագետ կին է, էս ինչեր է խոսում, բայց ես իրոք էդ օրը տեսել եմ իր ուրվականը,- ասում է տիկին Մարգոն,- իր վիրավորված ժամին ես խոհանոցում աման կլվանայի, ինքը ստվերի պես եկավ կպավ ինձ, ասեց՝ մամ, նայի՛, աչքս ի՞նչ է եղել: Ասի՝ Բագրատ, ի՞նչ է եղել, ասեց՝ թուրքի գ յուլեն կպավ: Ես ճչացել եմ ու սկսել եմ լաց լինել: Աղջիկս հաջորդ օրը զանգեց, ասեց Բագրատին բերել են Երեւան, կարո՞ղ է գաս, վ իրшվոր է, բայց չգիտեմ՝ ինչ վ իրավորում է: Մյուս աղջկաս ու փեսայիս հետ Երեւան գնալիս, ճանապարհին ասում եմ, որ Բագրատի աջ աչքը չկա, զարմացած վրաս են նայում: Ասի՝ տեսիլք եմ տեսել: Հետո, որ հասանք հիվանդանոց, մտանք պալատ, տեսան Բագրատի դեմքը, զարմացած ընձի կնայեին»:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

43 օր հիվանդանոցում բուժվելուց հետո Բագրատը վերադարձել է տուն: Այդ ընթացքում հասցրել է հերքել սեփական մ шհվան մասին լուրերը, փորձել վերագտնել կյանքը նորովի շարունակելու բանաձեւը, որն անընդհատ խաթարվում է անարդարություններին բախվելիս: «Որ ասեմ ընդհանրապես մարդիկ չեն աջակցել, սուտ կլինի: Անհատապես երեւի ավելի շատ եմ ուշադրության արժանացել, քան պետական մակարդակով: Մարզպետարանից զանգել են մեկ անգամ, գնացել 50 հազար դրամ եմ ստացել, մեկ անգամ էլ քաղաքապետարանից եմ ստացել 50 հազար դրամ ու վերջ: Եկեղեցու կազմակերպությունից են եկել, իրենք են աջակցել, հետո Ամերիկայից մի բարերարից եմ գումար ստացել: Ընդհանուր, որ հաշվեմ, մոտ 250 հազար դրամի աջակցություն կլինի, բայց սա ոչ մի կապ չունի պետականորեն ինձ հասանելիք գումարների հետ,- նկատում է Բագրատը,- վ իրшվորականն էն է, որ հայտարարում են, թե պիտի երկու աչքդ, ձեռքերդ, ոտքերդ չլինեն, որ պետությունը քեզ փոխհատուցի, այսինքն՝ քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերազմից կես մարդ դարձած գաս, ուղիղ կեսդ չպիտի լինի, որ էդ 300 հազար դրամը տան: Հիմա, որ իմ վ իրшվորումների ցանկը նայում եք, ըստ ձեզ՝ ես կե՞ս մարդ եմ, թե ամեն դեպքում ոտ կամ ձեռք էլ կտրել տամ»:

Քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պ шտերшզմից կես մարդ դարձած գաս,ուղիղ կեսդ չպիտի լինի․ Բագրատ Մարտիրոսյան

Բագրատը ցույց է տալիս հեռախոսում պահպանված եւս մեկ նկար, որտեղ տղաները ուրախ ժպտում են: Այդ լուսանկարում դեռ պ шտերшզմի սարսափները չկան, բոլորի աչքերում հաղթելու ցանկությունն է ու ապրելու կր ակը: Ասում է՝ ոչ մեկս էլ չենք մտածել ո’չ գումարների, ո’չ ինչ-որ փոխհատուցումների մասին, գնում էինք մեր հայրենիքը պшշտպանելու, այլ հարց է, թե հիմա հայրենիքն ինչպես է վերաբերվում պ шտերшզմից մազապուրծներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով